
«Քաղաքացիների սուլոցները և արձագանքները հիմնականում եղել են այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց պահել են նիկոլաբարո»

Հայկ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլական մեդիայի ջախջախվող թեզերի մասին
1. Նշվում է, որ երթի մասնակիցների թիվը նվազում է.
Իրականում բոլոր նրանք, ովքեր հետևում են երթերին և հանրահավաքներին, կնկատեն, որ մարդկանց հոսքը ոչ միայն չի նվազում, այլ նաև ավելանում է:
Նվազման դեպքում ոստիկանությունը հազիվ թե ուժ կիրառեր ցուցարարների նկատմամբ։
2. Նշվում է, որ ընդդիմությունը ահաբեկչության էր պատրաստվում, շենքեր պետք է գրավեր և այլն…:
Բոլորդ էլ ականատես եղաք, որ նման բան չկա և դրա մասին նաև խոսվեց, որ մենք չենք պատրաստվում որևէ շենք գրավել:
3. Նշվում էր, որ ցուցարարները զինված են։
Վստահեցնում եմ ձեզ, որ նման բան չկա, իսկ լինելու դեպքում Փաշինյանի իշխանությունը մեկ րոպե անգամ չէր հապաղի շարժումը տապալելու համար:
4. Նշվում է, որ հանրահավաքին գումար է բաժանվում:
Նման բան փաստող գեթ մեկ տեսանյութ չկա: Ոչ մի գումար ժողովրդի լեզվով ասած չի ֆռում: Որ ֆռար՝ հաստատ ոչ մեկ չէր զլանա և դրա ապացույցները կներկայացվեր: Իշխանության ղեկին ի վերջո իրենք են:
5. Նշվում է ցուցարարների ագրեսիայի մասին։
Որպես երթերի ակտիվ մասնակից փաստում եմ՝ քաղաքացիների սուլոցները և արձագանքները հիմնականում եղել են այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց պահել են նիկոլաբարո՝ միջնամատ ցույց տվողներից մինչև հայհոյանք օգտագործողներ: Նման սադրիչների նկատմամբ արձագանքը ավելի քան համաչափ է:
6. Նշվում էր, որ Արցախից իբրև թե ավտոբուսներով մարդիկ են գալիս: Դա հերքվեց անձամբ Արցախի ԱԱԾ-ի կողմից: Գլոբալ առումով Արցախի ժողովուրդը ունի բոլոր իրավունքները գալու մեր հանրահավաքներին ու առհասարակ ցանկացած մեկը, ում տունն ու հողը այս կապիտուլյանտը պատրաստվում է հանձնել:
7. Գնացեք Արցախը էդքանով պահեք- էժան թեզը։
Արցախի մեծ մասի հանձնումը ստորագրել են Երևանում, Արցախի ամբողջական հանձնման մասին հայտարարությունը և գործընթացի պատրաստակամությունը հնչել է Երևանում, ըստ այդմ Արցախի հարցի առնվազն չհանձնման գործընթացի սկիզբը նույնպես պետք է իրականացվի Երևանում: Ի դեպ, ցույցին ներկա են բազմաթիվ մարդիկ, ովքեր մասնակցել են Արցախի տարբեր պատերազմներին՝ ողջ առողջ կանգնած մարդկանցից մինչև հաշմանդամություն ձեռք բերած մեր հայրենակիցներ»: