«Իրենք Հայրենիքը տալով՝ ձեզ էլ որպես բոնուս են տալիս, իհարկե, որպես մատաղացու գառ․․․»․ Գառնիկ Դավթյան

Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմը, թե «պողպատյա մուրճ»

?Երբ նախքան 44-օրյա պատերազմը բազմիցս նշում էինք, որ #նիկոլի «0-ական» կետից բանակցությունները, ՀՀ Ազգային հերոսներին արժեզրկելու, ուժային կառույցներին «ՀԴՄ»-ներով զբաղվելու կամ սատանա բռնելու հանձնարարկաններով, Շուշիում պարելու, ՊՆ-ին ու ՊԲ-ին հարվածելու քայլերը ի վերջո բերելու են պետության այնպիսի կետի, որից հետո հետ քայլը անհնար է լինելու. մեզ ասում էին «հակահեղափոխականներ»: Այլևս փաստ է, որ մենք նիկոլենց պատկերացրած «հակահեղափոխականները» չենք, այլ առնվազն ռեալիստներ:

?Հիմա էլ ասում ենք, որ կուլ մի տվեք իշխանական «պողպատյա մուրճը». թե բա՝ «Չտանք, պատերազմ կլինի»: Իրենք Հայրենիքը տալով՝ ձեզ էլ որպես բոնուս են տալիս, իհարկե, որպես մատաղացու գառ: Մենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ երբեք խաղաղ չենք ապրել, միշտ պատերազմել ենք…մենք(հայերս) խաղաղություն պարտադրել ենք թուրքերի ու ադրբեջանցիների դեմ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՎ: Այնպես որ այդ պատերազմը այսպես, թե այնպես Հայաստանի գլխին միշտ էլ կախված է լինելու, եթե, իհարկե չհամախմբվենք ու միատարր ազգ չդառնանք կամ գոնե միատարր որակյալ մեծամասնություն:

❗️Այժմ մեծ պատերազմը այնքան քիչ հավանական է, որքան #նիկոլի հայրենասեր լինելը, որքան որ արևի երկրագնդի շուրջ պտտվելը:

❗️❗️Կուլ մի՛ տվեք #նիկոլի «պատերազի պողպատյա մուրճը» և ձեր բողոքի ձայնը յուրովի բարձրացրեք, քանի ձեր ապագա սերունդները իրապես չեն դարձել թուրքի կամ ադրբեջանցու «մատաղացու գառը»»:

Տեսանյութեր

Լրահոս