
Գերմանիայում գնաճը մարտ ամսին հասել է 7,3 տոկոսի մակարդակին

Մարտ ամսին Գերմանիայում գնաճը կազմել է 7,3 տոկոս, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշը 1990 թվականին երկրի միավորման պահից ի վեր: Այս մասին հայտնել է Դաշնային վիճակագրական գերատեսչությունը: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ մարտ ամսին սպառողական գներն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճել են 7,3 տոկոսով:
Վերջին անգամ գնաճը նման մակարդակի է հասել 1981 թվականի աշնանը, երբ նավթի գները կտրուկ բարձրացել են վերջին Իրանա-իրաքյան պատերազմի հետեւանքների պատճառով: Փետրվարին Գերմանիայում գնաճը կազմել է 5,1 տոկոս, հունվարին՝ 4,9 տոկոս: Փետրվարի համեմատությամբ մարտին սպառողական գներն աճել են 2,5 տոկոսով:
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունն սկսվելուց հետո, ինչպես նշել են գերատեսչությունում, բնական գազի եւ նավթամթերքների գներն զգալիորեն աճել են եւ էական ազդեցություն են գործում գնաճի մակարդակի վրա: Բացի դանից, դիտվում են էներգապաշարների մատակարարումների հետ կապված խնդիրներ մատակարարումների շղթաներում ընդհատումների հետեւանքով, որոնց պատճառը համավարակն է եւ էներգակիրների գների զգալի աճը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: