Ինչպե՞ս են բոլոր ֆրանսուհիները ծնեբեկ պատրաստում. գաղտնի և համեղ բաղադրատոմս
Ծնեբեկի սեզոնը բացված է. ավանդաբար, ապրիլի կեսերից մինչև հունիսի վերջ, ֆրանսիական բանջարեղենի բոլոր շուկաները լցված են բոլոր գույների և չափերի այս համեղ բանջարեղենով: Փարիզցիները սիրում են ծնեբեկն իր ցածր կալորիականության, հյութեղության և բազմակողմանիության պատճառով: Elle.ru-ն գտել է ծնեբեկի «ամենագաղտնի» բաղադրատոմսը, որը եփում են ընտանիքներում՝ Փարիզից մինչև Պրովանս:
Բաղադրիչներ
1. Կանաչ ծնեբեկ – 1 փունջ
2. Սխտոր – 3 պճեղ
3. Սոխ շալոտ – 1 հատ
4. Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
5. Ծովի աղ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան։
2. Ծնեբեկի ցողունի կոշտ մասը կտրել, լվանալ և չորացնեկ։ Սխտորը և սոխ շալոտը մանր կտրատել:
3. Տապակը պատել ալյումինե փայլաթիթեղով, ապա՝ յուղաթղթով և վրան շարել ծնեբեկը։
4. Ցողել ձիթապտղի յուղով, լցնել մանրացրած սխտորը և սոխը, համեմել աղով:
5. Տապակը դնել ջեռոցը և եփել 30 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը