«Նիկոլն ապասնի մարդ ա, դավաճան ա». հարցում Ստեփանակերտում

Ստեփանակերտի կենտրոնական շուկայում մարդկանց աղմուկը մի պահ խլացնում է ռադիոյով հնչող Նիկոլ Փաշինյանի բարձր ձայնը։ Արցախցիներն ուշադիր հետևում են նրա ելույթին, անհանգստանում են՝ այս անգա՞մ ինչ է պատրաստվում անել իրենց հայրենիքի՝ Արցախի հետ։

168.am-ը շրջել է Ստեփանակերտի փողոցներով, քաղաքացիներին հարցրել՝ արդյոք հետևե՞լ են Նիկոլ Փաշինյանի ելույթին և ի՞նչ կարծիք ունեն դրա վերաբերյալ։

Հարցվածները միաբերան դեմ արտահայտվեցին Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։

«Ելույթը չեմ լսել, Նիկոլ Փաշինյանի անունն էլ չեմ ուզում լսել ընդհանրապես, սաղ քանդել է մեր երկիրը»,- ասաց միջին տարիքի մի կին։

«Վաբշե ուրան լսում չըմ, վաբշե չըմ է լսըմ, ես շատ եմ ջղայնանում։ Ես սկի գիդում էլ չըմ, ինքն ինչ է արել, ինչ չի արել, բայց վեր էս մեր վեճակը հո՞ւնց ա, մունք ուժե հասկանըմ ենք»,- ասաց մեծահասակ մի կին։

Հարցված քաղաքացիներից մեկն էլ, պարզվեց, Հայաստանից էր՝ Եղեգնաձորից, 25 տարի առաջ տեղափոխվել Արցախ՝ Ուխտասար, մշտական բնակություն հաստատել։ 44-օրյա պատերազմի հետևանքով տունը կորցրել է, բայց շարունակում է ապրել Արցախում և պայքարել նրա անվտանգության համար։

«Խրամորթում գործ եմ անում։ Իրավիճակը ոչինչ, հարմար է, սաղ հսկում են, ամեն ինչ լավ է, այնտեղից եմ գալիս։ Մարդկանց տրամադրություններն էլ շատ լավ է, հլը որ պայքարում ենք։

Չեմ իմանում՝ Փաշինյանն ի՞նչ է ուզում, բայց Ղարաբաղը պետք չի տալ թուրքերին, ես չեմ ուզում։ Ես Հայաստանից եմ, բայց պայքարում եմ Ղարաբաղի համար։ Ես սիրում եմ Ղարաբաղը։ Տունս կորցրել եմ, բայց հույսս էլի չեմ կտրում»։

Ստեփանակերտի բնակիչներից երիտասարդ մի կին ասաց, որ հետևել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ապա շարունակեց․

«Ի՞նչ ասեմ, դավաճանի մեկն է, սաղ ծախել է, ի՞նչ պետք է ասենք։ Լյոխ դրած նախկինների վրա, նախկիններն ի՞նչ էին արել, նախկիններն Ապրիլյանին պահել են, 1992-ին պահել են։ Ինքն էլ՝ կներեք-կներեք, չեմ կարող-չեմ կարող․․․ Էդ Փաշինյանից բան չենք հասկանում, միայն նա, որ 5000 զոհն իր խղճի վրա է, ամո՛թ իրեն, շա՛տ ամոթ»։

Հադրութում ծնված-մեծացած մի տղամարդ էլ, որ 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել է հայրենի գոյւղը, մեզ հետ զրույցում Նիկոլ Փաշինյանին այսպես բնորոշեց․

«Ես մի բան գիտեմ, որ Նիկոլն ապասնի մարդ ա, Նիկոլը դավաճան ա, սաղ իրենց գործն է, մեր հայերին, մեր տունն ու տեղը ծախում է․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս