12 միլիոն դրամի մեկ անձից գնում՝ հիմա էլ դատարանների համար

Հերթական անգամ կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած ուժը զլացել է պետական գնում կատարելու համար մրցույթ հայտարարել և որոշում է կայացրել մեկ անձից 12 միլիոն դրամի գնում իրականացնել՝ այս անգամ դատարանների շենքերի նորոգման համար։

Պարզվում է՝ իշխանությունը տեղյակ չի եղել, որ դատարանների շենքերը պետք է վերանորոգել, այդ մասին գլխի է ընկել վերջին վայրկյանին և շենքի նորոգման աշխատանքը ձևակերպել է՝ որպես անհետաձգելի միջոցառում, այդպես հիմնավորելով մեկ անձից արվող գնումը։

Կառավարությունն այս անգամ անհետաձգելի է համարել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիս, ինչպես նաև Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածին քաղաքների նստավայրերի վարչական շենքերի ընթացիկ նորոգման շինարարական աշխատանքները՝ համապատասխանաբար՝ այդ նպատակով հատկացնելով 5 059 560 և 7 241 940 դրամ։

Տեսանյութեր

Լրահոս