Պետք է գիտակցենք, փրկենք մեր տեսակը. արցախյան շարժման բերած ոգին ուզում են ջարդել վերջնականապես. Արծրուն Պեպանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գրող, հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանն է:
Բանախոսը նշել է.
- 2018-ից հետո ՀՀ-ում իշխանության եկած քաղաքական հոսանքը Հայաստանի հետ բացարձակ կապ չունի:
- Մենք մտածողական աղետի մեջ ենք, սա է մեր խնդիրը. մենք խանգարում ենք շատ ու շատ ուժերի և ոչ միայն՝ մեր հարևաններին: Խրամատից այն կողմ, հայ ժողովրդի թիկունքում կան մարդիկ, որոնք այս իշխանությունների միջոցով տեխնոլոգիաներ են օգտագործում ու հանգիստ անցնում են մեր վրայով:
- Արցախյան շարժման բերած ոգին ուզում են ջարդել վերջնականապես:
- 19-րդ դարի կեսերին Րաֆֆին ասում էր հայ ժողովրդին՝ ուրիշ էլ ի՞նչ անեն ձեզ հետ, որ արժանապատվությունը հառնի ձեր մեջ:
- Արցախյան շարժման շնորհիվ ազգը վերափոխվեց, նոր շունչ ու ոգի առավ:
- 1996-ին արդեն ՀՀՇ-ն որևէ կապ չուներ հայ ազգի հետ, իսկ 96 թվականի աշնան իշխանության շարունակությունը սա է՝ 2018-ից հետո ստեղծված իշխանությունը:
- Մենք պատերազմը հաղթել ենք, բայց բոլորս մեր անձնական խնդիրը լուծելով՝ ակամա թուլացնում ենք երկիրը:
- Մենք, մեր ժողովուրդը քանդում է պետությունը:
- Այս կարգի ժողովրդին հեշտ է մոլորեցնել:
- Տեղի ունեցավ մեզ համար ահավոր երևույթ՝ համայնավարական տնտեսությունից անցանք կապիտալիզմի, մշակութապես ստորին տեսակը դարձավ երկրի տերը: Նրանց գիտակցության մեջ չկա հայրենիք, ազգ հասկացությունները, և առաջնորդվում են անձնական շահով ու հանուն անձնական շահի՝ պատրաստ են ամեն ինչի:
- Կապիտալիզմը դուրս մղեց գիտակցողներին ու բերեց հարմարվողներին:
- Պետք է Հայաստանում գտնվեն մարդիկ, որ հասկանան, գիտակցեն՝ ինչ ժողովուրդ ունենք, որ փրկենք մեր տեսակը:
- Գերտերությունների ձեռքին ժողովրդավարությունը միջոց է՝ կառավարելու քաղաքականապես պակաս հասունացած հանրությանը:
- Դրսի հզոր ուժերը շատ լավ աշխատում են այստեղ հատուկ ընտրված մարդկանց հետ, նաև խորհրդարանում:
- Մենք շատ բարդ իրավիճակի մեջ ենք, լուծումը քաղաքական ուժերի միջոցով չի լինի:
- Սրանք կեղծ էլիտաներ են, այսօր չկա էլիտա:
- Խնդիրը բարդ է, բայց լուծում կա, անհրաժեշտ է, որ լինեն մարդիկ, որոնք հասկանան խնդիրը, ներգրավեն յուրահատուկ մարդկանց և ձևավորեն նվիրյալների խորհուրդ:
- Մեր առջև 2 ուղի կա՝ կամ վերանալու ենք՝ որպես տեսակ, կամ պետք է դերակատարություն ունենանք աշխարհում, որն ունեցել ենք ժամանակին:
- Էս աշխարհը փոսից հանելու են հին ժողովուրդները, ամենահինը մենք ենք, մեր գեների, մեր ենթագիտակցության մեջ է նստած լուծումը:
- Խնդիրը լուծելու համար յուրահատուկ մտածողություն ունեցող մարդկանց կարիքը կա: