«Հայաստանում Թուրքիայի քաղաքացիները ձեռք են բերել շուրջ 72 միավոր գույք, իսկ Ադրբեջանի՝ 5 գույք». Կադաստրի պետական կոմիտեի նախագահ
«ՀՀ իրավական կարգավորումները, մասնավորապես՝ գույք ձեռք բերելու վերաբերյալ կարգավորումներն այնպիսին են, որ Հայաստանում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել ցանկացած պետության քաղաքացիներ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, որ թուրքերն ու ադրբեջանցիները ՀՀ տարբեր մարզերում անշարժ գույք են ձեռք բերել։
Ըստ նրա՝ այդ թեմայի վերաբերյալ լրատվականները բազմաթիվ հարցեր են ուղղել կադաստրի պետական կոմիտեին, որոնց նրանք պատասխանել են։
«Եթե չեմ սխավում՝ իրավունքների գրանցման կետից սկսած մինչև այսօր մենք ունեցել ենք ընդամենը 72 միավոր կարծեմ, հիմա թվերն անգիր չեմ հիշում, որ գնվել էր Թուրքիայի քաղաքացիների կողմից։ Դրանց մի մասը բնակարաններ էին, մյուս հատվածը՝ հասարակական օբյեկտներ։ Մենք այստեղ որևէ խնդիր չենք տեսնում, եթե չեմ սխալվում՝ 2002 թվականից սկսած։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքացիներին, ապա, երբ նրանք Հայաստանում գույք են ձեռք բերում, իրենք ունենում են ճանապարհորդական անձնագրեր, այսինքն՝ ինքը մեզ մոտ ստանում է համապատասխան ճամփորդական ծրագիր, և այդ անձնագիրը ստանալու պրոցեդուրայի ընթացքում ձեր բոլոր մտավախությունները փարատվում են, որովհետև եթե ունի ճամփորդական անձնագիր, դա նշանակում է, որ ամեն ինչ տեղը տեղին է։ Ինքը գալիս է այստեղ և ձեռք է բերում համապատասխան անշարժ գույք։ Եթե չեմ սխալվում՝ Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանի ճամփորդական անձնագիր, 5-6 հոգի էին։ Դա անձնագրի այլ տարատեսակ է, ինչը մեր դաշտից դուրս է, դրա վերաբերյալ մեկնաբանություն չեմ կարող ասել»,- պարզաբանեց Սուրեն Թովմասյանը։
Նրա խոսքով՝ այստեղ որևէ մտավախություն չկա։
Հարցին՝ ՀՀ քաղաքացիները կարող են Ադրբեջանում ճամփորդական անձնագրերով անշարժ գույք ձեռք բերել, Սուրեն Թովմասյանը պատասխանեց, որ հարցն իր գործառույթների շրջանակներից դուրս է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան