Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային տեղափոխող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Վարշավայում:Այս մասին հայտնել է Լեհաստանի նախագահի ներկայացուցիչ Յակուբ Կումոխը:
Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան հայելային հետքաշում՝ իր հետևանքներով: Սա հաստատել է նաև ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Հետեւաբար պետք է արդյունավետ իրականացնեն այդ մանդատը՝ թույլ չտալով թուրք-ադրբեջանցիների լկտի պահվածք։
Վերը նշված հանցավոր արարքի համար Ա. Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով:
Կենտրոնում ընդգծել են, որ Զինվորական հաշմանդամների առողջական խնդիրները վերականգնելուց բացի մեծապես կարևորում են նաև զինհաշմանդամների՝ որպես լավ մասնագետների կայացման գործընթացը և աջակցում աշխատանքի տեղավորման հարցերում:
Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում հայ մարզուհիները ոսկե և արծաթե մեդալ են նվաճել
Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով։
Ազգային ժողովի նախկին ընդդիմադիր պատգամավոր, 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրվող, իսկ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական երկնակամարը լքած Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող բիզնեսներից պետական համակարգը սկսել է մեկ անձից գնումներ կատարել։
Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցություններում երկրորդական հարցերի շուրջ մերձենում են դիրքորոշումները, սակայն գլխավոր քաղաքական հարցերի շուրջ փաստացի դոփում են տեղում:
Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ուղիղ եթերում ասել է:
Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողվում հավանություն են տվել Միության առաջին պաշտպանական ռազմավարությանը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույց»-ին, որը, մասնավորապես, նախատեսում է ԵՄ-ի արագ հակազդման ուժերի ստեղծում 5 հազար մարդ թվաքանակով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը Չեռնոգորիայի հետ խաղի դրական արդյունքը կապում է թիմային լավ աշխատանքի հետ:
Հիմա հատկապես պետք է միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետաքրքիր շրջադարձ եղավ «Պատմության ուսուցչի գործով»։ Հայտնի ձայնագրությունը չգիտես՝ որտեղից ներբեռնած ոստիկանը՝ գործով առանցքային վկան, եկավ, հայտարարեց, որ ինքը եղել է «հետաքննության մարմնի աշխատակից», ու դատարանը անմիջապես դադարեցրեց հարցաքննությունը, քանի որ «հետաքննության մարմնի աշխատակիցը» վկա լինել չի կարող։
Երեկ Արցախում ադրբեջանական հերթական սադրանքի ու իրավիճակի սրման հետ կապված՝ օրվա երեկոյան լրահոսում աննկատ մնաց Արդարադատության նախարարության հրապարակած տեղեկությունը. ընտրվել է սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կազմը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության և կաշառք տալու փորձի դեպքեր:
Նման միջոցներ են ձեռնարկվում զինված միջադեպերը կանխելու և ավելորդ կորուստներից խուսափելու նպատակով։ Որպեսզի կողմերից ոչ մեկի մոտ ցանկություն չառաջանա կրկին վերադառնալ և զբաղեցնել այդ դիրքերը, խաղաղապահները որոշել են հողին հավասարեցնել դրանց մուտքի ուղիները։
«Ճանապարհներն այնպես են կառուցված, որ Քարագլխի աջ ու ձախ ճանապարհներով կկարողանան առհասարակ վերահսկել ամբողջ ճանապարհները։ Ստեփանակերտ-Մարտակերտ ճանապարհն իրենց հսկողության տակ է լինելու, նաև՝ Ասկերան-Ստեփանակերտը։ Բնականաբար, թշնամու նպատակն էլ հենց սա է՝ տիրանալ այդ դիրքին ու Արցախը հայաթափել։
Երևանի Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանն աշխատանքից ազատվել է՝ սեփական դիմումի համաձայն. 168.am-ին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ուրբաթ հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։
Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական և ադրբեջանական կողմերըմեկ շաբաթ առաջ հանել էին դիրքերը Փառուխ գյուղից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ գործընկերային մթնոլորտում համատեղ քննարկելու բիզնեսին մտահոգող խնդիրներն ու դիտարկելու դրանց կարգավորման ուղիները:
Ուզում եմ հարցնել՝ գոնե այսքանից հետո չե՞ք բավարարվում ձեր այն «ձեքբերումներով», որոնց արդյունում երկիրն ունեցավ և դեռ շարունակում է ունենալ հազարավոր զոհեր ու անհուն տառապանքներ…
Մարտի 24-ին, ժամը 11.10-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Շկոդա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Քարագլուխը կորցնելը վտանգավոր է. գերիշխող բարձունք է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում ադրբեջանական էսկալացիային՝ նշեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած 5 կետից բաղկացած առաջարկներն իրենք որպես նախապայման չեն դիտարկում։
ՀՀ գլխավոր դատախազը մարտի 25-ին ընդունել է Եվրոպական միության (ԵՄ) քրեական արդարադատության ոլորտում համագործակցության «Եվրոջասթ» (Eurojust՝) գործակալության ղեկավար Լադիսլավ Համրանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
ՀՀ արտաքին դիվանագիտական կառույցը, որը երկար ժամանակ անգործության է մատնված, այս օրերին ևս ցուցադրում է իր դիվանագիտության «բոբիկությունը»: Այն ժամանակ, երբ Արցախի Պաշտպանության բանակը (ՊԲ) հայտարարում է երկու զոհի և վիրավորների մասին, այն ժամանակ, երբ ՀՀ բոլոր ուժերը՝ դիվանագիտական և ոչ միայն, պետք է ուղղված լինեն Արցախում իրադրության կայունացմանը, ՀՀ ԱԳՆ-ն թվիթերյան էջի հետևորդներին մատուցում է տեղեկատվություն, որն այս պահին այդքան էլ էական չէ հայաստանյան հասարակության համար:
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի ( ՄՄԽ) եւ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռեժիսոր Տիգրան Քեոսայանը եւ «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 մինուտ» ծրագրի հաղորդավարուհի Օլգա Սկաբեեւան ներառվել են Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում։