Բաժիններ՝

Թիմային շատ լավ աշխատանք կատարեցինք. Բիչախչյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը Չեռնոգորիայի հետ խաղի դրական արդյունքը կապում է թիմային լավ աշխատանքի հետ:

«Հարձակվողի դիրքն ինձ համար հարազատ դիրք է, քանի որ հակառակորդի դարպասին ավելի մոտ եմ: Փորձեցի մարզչի առաջադրանքը կատարել: Լավ համագործակցեցինք Էրիկ Վարդանյանի հետ, նաև պաշտպանը սխալվեց և, լավ դիրք դուրս գալով, ձախ ոտքով գրավեցի դարպասը: Թիմային շատ լավ աշխատանք կատարեցինք: Գիտեինք, թե ինչ էինք անելու խաղադաշտում»,- խաղից հետո ՀՖՖ-ի հետ զրույցում ասել է Բիչախչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031