ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններում գլխավոր հարցերի շուրջ դոփում են տեղում. Մեդինսկի
Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցություններում երկրորդական հարցերի շուրջ մերձենում են դիրքորոշումները, սակայն գլխավոր քաղաքական հարցերի շուրջ փաստացի դոփում են տեղում: Այս մասին հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:
«Բանակցություններն ընթացել են ամբողջ շաբաթ` երկուշաբթիից ուրբաթ տեսակապի միջոցով, և կշարունակվեն վաղը: Բանակցությունները ընթանում են տեսակապի միջոցով փորձագիտական խմբերի միջև, շաբաթը երկու-երեք անգամ պատվիրակությունների ղեկավարների միջև, վերջին անգամ դա եղել է անցյալ գիշեր: Հիմա երկրորդական հարցերում դիրքորոշումները մերձենում են, սակայն գլխավոր քաղաքական հարցերում մենք փաստացի դոփում ենք տեղում», – ասաց Մեդինսկին: