
Հնդկաստանը և Ռուսաստանը կարող են անցնել ազգային արժույթներով հաշվարկների. Mlnt

Հնդկաստանը եւ Ռուսաստանը ուսումնասիրում են ոչ թե դոլարով կամ եվրոյով, այլ ռուբլով եւ ռուփիով հաշվարկների անցնելու հնարավորությունը: Այդ մասին գրում է Mint հրատարակությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ պաշտոնյաների:
Ինչպես ճշտում է ԶԼՄ-ն, երկրները դիտարկում են չինական յուանը որպես բազիսային արժույթ ներգրավելու տարբերակը: Պլանների համաձայն, վճարումներ կատարելու համար ռուսաստանյան բանկին հարկավոր կլինի հաշիվ բացել հնդկական, իսկ հնդկականին՝ ռուսական արժույթով:
«Մենք կարող ենք քննարկել լողացող փոխարժեքի համակարգը: Հաշվարկի կետ կարելի է վերցնել երրորդ արժույթ, օրինակ՝ յուանը»,-ասել է պաշտոնյաներից մեկը, հավելելով, որ նման մեխանիզմը չի պահանջում փոխարժեքի կապակցում որեւէ արժույթի:
Հոդվածում նաեւ նշվում է, որ ռուփիով եւ ռուբլով վճարումն ավելի վաղ կիրառվել է ոչ մեծ մասշտաբներով, մասնավորապես, թեյի մատակարարումների համար: Նման եղանակի ամրապնդման միջոցները հանգուցային նշանակություն ունեն Ռուսաստանի հետ առեւտրի վերսկսման համար, քանի որ Հնդկաստանը նրանից գնում է պաշտանության եւ միջուկային էներգետիկայի ոլորտի արտադրանք:
Իսկ Մոսկվան ներմուծում է դեղագործական եւ գյուղատնտեսական ապրանքներ, ինչպես նաեւ արտադրանք՝ մեքենաշինական ճյուղի համար: Մոտավորապես 500 միլիոն դոլար գումարի վճարումներ, որոնք ապրանքների դիմաց նախատեսված են հնդիկ արտահանողների համար եւ արդեն ուղարկվել են Ռուսաստան, այսօրվա դրությամբ արգելափակվել են, ամփոփել է Mint-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: