Բաժիններ՝

Ափօ Սահակյանն ու Անի Խառատյանը հրապարակել են «Քարին տակ» երգի հոլովակը

Երուսաղեմում ապրող և ստեղծագործող երգիչ Ափօ Սահակյանը, համագործակցելով երգչուհի Անի Խառատյանի հետ, երաժշտասերներին է ներկայացրել «Քարին տակ» երգի տեսահոլովակը:

Հոլովակը, որի ռեժիսորն Արմեն Մարտիկյանն է, արդեն երգչի YouTube-ի պաշտոնական ալիքում է:

Ափօ Սահակյանը երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակն է, պրոդյուսերը Էդուարդ Արշակյանն է:

Ռոք-երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր Ափօ Սահակյանը մասնագիտությամբ քաղաքագետ է. երաժշտական կրթություն չի ստացել, բայց երկար տարիներ զբաղվում է երաժշտարվեստով: Նա Երուսաղեմում գործող հայտնի Apo and The Apostles ռոք-խմբի հիմնադիրն է, բայց նաև մեծ ուշադրություն է դարձնում հայկական ժողովրդական երգերին՝ իր համերգների ժամանակ հնչեցնելով այդ ստեղծագործությունները: Ափօյի կատարմամբ հայտնի են «Արի երթանք», «Այգեպան աղջիկ», «Մարո» և մի շարք այլ գործեր:

Սահակյանը համերգներով հանդես է եկել նաև Հայաստանում:

Անի Խառատյանը երաժշտական գործունեություն է ծավալում «Անի Խառատյան և ընկերներ» բենդով՝ կատարելով բազմաժանր ու բազմաոճ ստեղծագործություններ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031