
Որտե՞ղ ես հիմա. անկողնում՝ կնոջդ հետ. Քիմ Քարդաշյանի ընկերը Քանյե Ուեսթի հետ նամակագրությունից սկանդալային մանրամասներ է ներկայացրել

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նոր ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, արձագանքել է սիրելիի նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի վիրտուալ հարձակումներին, գրում է Daily Mail-ը:
Նա, մասնավորապես, հրապարակել է Ուեսթի հետ ենթադրյալ նամակագրության էկրանակադրերը, որոնցում բացահայտորեն նվաստացնում է ռեփերին: 28-ամյա Դևիդսոնը կադրերը հրապարակել է իր ընկերոջ՝ Դեյվ Սայրուսի ինստագրամյան էջում, որից նախկինում օգտվել է:
«Խնդրում եմ մի վայրկյան կանգ առ և հանգստացիր… Թույլ չեմ տա, որ դու մեզ հետ այսպես վարվես… Քիմը բառացիորեն ամենալավ մայրն է, որին ես երբևէ հանդիպել եմ: Այն, ինչ նա անում է երեխաների համար, զարմանալի է, և դու այնքան հաջողակ ես, որ նա քո երեխաների մայրն է»,- գրել է Դևիդսոնը: Սրան ի պատասխան Ուեսթը հետաքրքրվել է՝ որտեղ է այժմ Դևիդսոնը:
«Անկողնում՝ կնոջդ հետ»,-գրել է կատակերգուն՝ և կից լուսանկար հրապարակել: