
Լիտվայի վարչապետն անվերապահ աջակցություն է հայտնել Ուկրաինային

Ոչ մի երկիր այդքան թանկ գին չի վճարել եվրոպական հանրությանը պատկանելու համար, որքան Ուկրաինան: Այս մասին հայտնել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն՝ ընդգծելով, որ Ուկրաինան արժանի է դառնալ ԵՄ անդամության թեկնածու:
«Ոչ մի երկիր այդքան մեծ գին չի վճարել եվրոպական ընտանիքի մաս լինելու իր ցանկության համար: Ուստի մենք կարծում ենք, որ Ուկրաինան իսկապես արժանի է թեկնածուի կարգավիճակին»,-ընդգծել է Շիմոնիտեն:
Նա անվերապահ աջակցություն է հայտնել Ուկրաինային ՝ հավելելով, որ աշխարհն այժմ ուկրաինացիներին ընկալում է որպես հերոսների։