Բաժիններ՝

Թուրքիայում աճել է անապահովության նպաստներ ստացողների թիվը

2021-ին Թուրքիայում պետությունից սոցիալական օգնություն է ստացել 11 մլն 370 հազար քաղաքացի: Այս մասին հայտնի է դարձել այդ երկրի Ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարության 2021-ի գործունեության վերաբեյալ հրապարակած զեկույցից: Հաղորդվում է, որ նպաստառուների թվի աճին զուգահեռ սոցօգնությունների բյուջեն 2020-ի 69 մլրդ լիրայից (4.6 մլրդ դոլար) 2021-ի համար հասել է 97.8 մլրդ լիրայի (6.6 մլրդ դոլար): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընդ որում եթե 2020-ին 1 շահառուին տրված միջին օգնությունը կազմել է 572 լիրա (39 դոլար), ապա 2021-ին նվազել է մինչև 552 լիրա (37 դոլար):

Նշվում է, որ 2021-ին 5.95 մլն մարդ օգտվել է ոչ կանոնավոր սոցիալական աջակցություններից, իսկ 2.47 մլն մարդ՝ կանոնավոր:

141.000 երեխայի սոցիալական ու տնտեսական պայմանները ապահովվելու համար էլ օգնություն է հատկացվել նրանց ընտանիքներին: Այս տեսակի օգնությունը 2020-ին տրամադրվել է 129 հազար ընտանիքի:

Թեմայի վերաբերյալ թուրքական «BirGün» թերթի կայքին մեկնաբանություն տված դոկտոր, պրոֆեսոր Օներ Գյունչավդըն էլ նշել է, որ իրենց ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ Թուրքիայում չքավորության թիվը ոչ թե պետության հայտնած 11 մլն-ն է, այլ՝ 16 մլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս