
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը

ԵՄ երկրների դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը: Այս մասին «Twitter»-ում հայտնել է ԵՄ խորհրդում Ֆրանսիայի նախագահությունը։
Նշվում է, որ պատժամիջոցների փաթեթն ուղղված է ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք ներգրավված են Ուկրաինայի դեմ ագրեսիայի գործում, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսության մի շարք ոլորտների դեմ:
ԵՄ երկրների դեսպանները համաձայնության են եկել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) ուղղված համատեղ հայտարարության շուրջ՝ ընդդեմ Ռուսաստանի հատուկ կարգավիճակի:
«ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հավանություն է տվել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն ուղղված դիմումին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի համատեքստում»,-ասված է հաղորդագրությունում: