Հինգ կետ, որոնց մասին էլի տեղեկանում ենք միայն թուրքից: Դատելով Հայաստանի կառավարությունում և այլ պատասխանատու գերատեսչություններում լցվածների քար լռությունից, այդ հինգ կետերն ամբողջությամբ նախապայման են Հայաստանին ու Արցախին:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ:
ՆԱՏՕ-ի ներքաշվելն Ուկրաինայի շուրջ հակամարտությանը կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի: Այս կարծիքն է հայտնել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը մարտի 14-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում։«Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չսաստկանա,- պնդել է նա
Շանհայի համագործակցության կազմակերպության հակաահաբեկչական կառույցը (ՇՀԿ-ի ՀԱԿ) համատեղ աշխատանքի պլան են նախապատրաստում ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով: Այդ մասին մարտի 14-ին հաղորդել է ՀԱԿ-ի մամուլի ծառայությունը:
2022 թվականի մարտի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 839 զանգ:
Նոր հարված տնտեսության մրցունակությանը
Մարտի 14-ին, ժամը 03։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Զովք թաղամասի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. երթևեկությունը երկկողմանի փակվել է։
Ադրբեջանական կողմն արդեն շուրջ մեկ շաբաթ է թույլ չի տալիս Արցախի ներկայացուցիչներին վերականգնել գազատարի ենթադրյալ «խափանումը»։ Այդպիսով ավելի քան 100.000 մարդ եղանակային ցուրտ պայմաններում զրկված է ջեռուցման հնարավորությունից։
ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից տեսնում է բանակցությունները «իրապես լուրջ» վարելու պատրաստակամության որոշակի նշաններ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը:
Հայաստանում մարտի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422021-ի:
Մարտի 13֊ին` օրվա ընթացքում, և մարտի 13֊ի լույս 14֊ի գիշերը օպերատիվ֊մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն։ Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ի պետխքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսով զրուցել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ քննարկելով դիվանագիտական ջանքերը, որոնք նպատակաուղղված են հակամարտության ավարտմանը: Մարտի 13-ին այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը։
Շփման գծի ադրբեջանական կողմում տեղի ունեցող շարժերի վերաբերյալ միմյանց հակասող տեղեկություններ են շրջանառվում։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ուկրաինական Մարիուպոլ քաղաքում և դրա շուրջ կա հինգ հազար չեչեն մարտիկ՝ կոչ անելով քաղաքային իշխանություններին շտապ հանձնվել: Չեչնիայի ղեկավարը համապատասխան գրառումն արել է իր թելեգրամյան ալիքում:
Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Խորվաթիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները ս.թ. մարտի 15-ից ընդունվելու են նախօրոք էլեկտրոնային հերթագրման միջոցով։
Մարտի 13-ին Հայաստան է հասել COVID-19-ի «Ֆայզեր» պատվաստանյութի 306 հազար դեղաչափ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) մշտապես մեծ կարևորություն է տվել մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանն ու պահպանությանը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին տեղական և միջազգային զեկույցներին ու ահազանգերին , ինչպես նաև ԵԱՀԿ կառույցների հնարավոր անելիքներին այդ խնդրի առնչությամբ:
Ուկրաինան Ռուսաստանին հաղթելու է միավորվելու և յուրայիններին միշտ հիշելու ունակության շնորհիվ, ինչպես նաև այն բանի շնորհիվ, որ քաղաքացիները պաշտպանում են իրենց ունեցած ամենաթանկը։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է korrespondent.net-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 13-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենի հետ: Ինչպես տեղեկացրել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, ղեկավարները համաձայնության են եկել հակառուսական սահմանափակումների խստացման շուրջ։
Հակակոռուպցիոն կոմիտեն անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այն հայտարարությանը, որ իրենք տարակուսած են թե ինչպես է վաճառվել կալանքի տակ գտնվող նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը եւ դիմելու են դատարան:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արցախը մեկ շաբաթ է գազամատակարարումից զրկված է, բայց սրանք «ծպտուն» չեն հանում։
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ալաշկերտ գյուղի 40-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում:
Ծնկների ու արմունկների հատվածում մաշկը հաճախ է սևանում։ Այս հատվածում մաշկն ավելի բարակ է. մելանին պիգմենտի անհավասար բաշխումը կարող է հանգեցնել նրան, որ մաշկի որոշ հատվածներ ավելի մուգ լինեն, քան մյուսները։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
«Ամերիկացի բարի սամարացիները» կինոնկարը, որի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա մարտի 18-ին` «Մոսկվա» կինոթատրոնում, «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է: Առաջինը «Փրկության քարտեզն» է, որը պատմում է եվրոպացի հինգ մեծ հումանիստ կանանց կյանքի և Հայոց ցեղասպանության տարիների մասին։
Ռազմական տեխնիկան վաղուց գիտության առանձին և առաջնահերթ ճյուղ է: Բայց դա չխանգարեց Արքիմեդի, Լեոնարդոյի և Նապոլեոնի ժամանակակիցներին նման գյուտերի համար լիովին խաղաղ կիրառումներ գտնել:
Ինձ համար կարևոր մարտահրավերը հավատի կյանքի բացակայությունն է՝ քրիստոնեական հավատքը կյանքի վերածելու, պատվիրանները պահելու ներքին պահանջի բացակայությունը: Ի վերջո, բոլորը չէ, որ. «Տե՛ր, տե՛ր են կանչում, պիտի փրկվեն»: Մյուս մարտահրավերը տարբեր երկրներից ներմուծված կրոնական կազմակերպությունների առկայությունն է, որը վտանգավոր է՝ հոգևոր միաբանության առումով:
Կանադական Սասկաչևանի համալսարանի գիտնականները ուսումնասիրություն են կատարել, որը կոտրել է կարծրատիպն այն մասին, թե վիդեոխաղեր խաղալը վնասակար է։ Ըստ հետազոտության՝ տեսախաղերը կարող են բարելավել ընթերցելու հմտությունը, քանի որ դրանք նպաստում են ուշադրության կենտրոնացման ունակության բարելավմանը։ Այս մասին հաղորդում է Daily Mail–ը։