Փաշինյանը բարելավել է իշխանավորների կյանքը, հպարտ քաղաքացին թող սպասի

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ էր դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում էր Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ:

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին, որն այդպես էլ նիստի օրակարգ չընդգրկվեց։

Կառավարությունն էլ մարտի 10-ի նիստում անփոփոխ թողեց նվազագույն աշխատավարձի չափը:

Կառավարությունը նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելուն դեմ է, բայց որևէ բան չի ձեռնարկում նվազագույն աշխատավարձով գոյատևող մարդկանց վրա գնաճի ճնշումը թուլացնելու համար։

Ի տարբերություն սրա, պետական բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են ստանալ բարձր աշխատավարձ ու պարգևավճարներ: Ինչպես է արդարացնում այս ամենը Փաշինյանը և ինչ էր ասում այս մասին ընդդիմադիր Փաշինյանը 2013 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031