Չինաստանի, Ֆրանսիայի նախագահները և Գերմանիայի կանցլերը քննարկել են Ուկրաինայի հարցը

Ուկրաինայի ներկայիս իրավիճակն անհանգստություն է առաջացնում, Չինաստանը խորապես ցավում է  Եվրոպայի տարածքում ռազմական գործողությունների համար: Ինչպես տեղեկացնում «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:

Սի Ցզինպինը տեսակապի միջոցով խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ. երեք երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի իրադրությունը, Իրանի միջուկային գործարքը և ԵՄ-ի հետ Չինաստանի համագործակցությունը:

«Ուկրաինայի ներկայիս իրավիճակն անհանգստություն է առաջացնում, Չինաստանը խորապես ցավում է, որ եվրոպական մայրցամաքում կրկին պատերազմի հրդեհ է բռնկվել», – հայտարարել է Սի Ցզինպինը, ում խոսքը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031