Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը գաղտնի բանակցություններ են վարել Կրեմլի հետ.aliq.ge
Ազգությամբ Ուկրաինացի, խորհրդային միության հետախուզության աշխատակից Յուրի Շվեցը սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, որ մի քանի երկրներ, ներառյալ հետխորհրդային երկրները, ինչպիսիք են Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, գաղտնի բանակցություններ են վարել Կրեմլի հետ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։
««Մի շարք երկրներ, ներառյալ, այսպես ասած, նախկին Խորհրդային Միության տարածքում գտնվող նորանկախ պետությունները, գաղտնի բանակցել են Մոսկվայի հետ և պայմանավորվել օգնել նրան շրջանցել անցյալ շաբաթ սահմանված պատժամիջոցները: Այդ երկրներն են Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, նաև Թուրքիան և Իրանը»,- ասել է նա։
Շվեցը նշել է, որ հնարավոր է Թբիլիսին դառնա Ռուսաստանի օդային ճանապարհները կապող հանգույց, այսինքն զինամթերքը գնա Թբիլիսի, կնքվի որպես վրացական ապրանք։
«Այս գործն արդեն ընթացքի մեջ է, վերջին երկու օրերի տվյալներով, Վրաստանում գրանցված է մոտ 200 ռուսական ընկերություն, որոնք նախատեսում են մասնակցել այս գործողությանը»,- ասել է Շվեցը։
Պետական անվտանգության կոմիտեի (КГБ) նախկին մայորը կոչ է անում նշված երկրների կառավարություններին զգույշ լինել. ըստ նրա՝ Կրեմլը պատրաստ է խոշոր գումարներ վճարել այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին` նմանատիպ նախագծեր իրականցնելու դիմաց»։