Բաժիններ՝

Ի՞նչ անել ճնշման կտրուկ բարձրացման դեպքում. բժշկի խորհուրդը

Սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Աննա Կորենևիչն ասել է, որ շատ մարդիկ ճնշման կտրուկ բարձրացման դեպքում չգիտեն՝ ինչ պետք է անել, կամ սխալ գործողություններ են ձեռնարկում։ Նա հստակ նկարագրել է, թե ինչ է պետք անել նման դեպքում, ըստ shantnews-ի, գրում է «Medic Forum»-ը։

Մասնագետի խոսքով՝ գլխավորը, երբ մարդու ճնշումը կտրուկ բարձրանում է, հանգստանալն է։ Հաճախ մարդիկ կարծում են, որ նման փոփոխությունները սրտի կաթվածի կամ ինսուլտի նախազգուշացում են, բայց դա այդպես չէ, բացատրել է նա՝ ասելով, որ առողջական վիճակը կարող է կախված լինել ճնշման բարձրացմանը մարդու արձագանքից՝ որքան հանգիստ է արձագանքը, այնքան լավ։

«Շատերը վախենում են, որ ճնշումը հասել է 180/100-ի և վերջ, հիմա սրտի կաթված կամ ինսուլտ կլինի։ Ոչ մի նման բան»,– ասել է Կորենևիչը:

Բժիշկը խորհուրդ է տվել չփորձել կտրուկ նվազեցնել բարձր ճնշումը, դա պետք է անել սահուն։

Նրա խոսքով՝ ճնշման կտրուկ բարձրացումները հաճախ հոգեկան-էմոցիոնալ սթրեսի արդյունք են, ուստի լավագույն միջոցը հանգստությունն է։ Սրտաբանը նշել է, որ ծայրահեղ դեպքում կարելի է փոքր քանակությամբ թունդ ալկոհոլ ընդունել։

Նախկինում բրիտանացի բժիշկ Քրիս Սթիլը հիպերտոնիկ հիվանդների համար նշել էր օգտակար սննդի ցանկը:

Մասնագետի խոսքով՝ մածունը, ընկույզը և բուսական թեյն օգնում են իջեցնել արյան ճնշումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս