«Թուրքիան Կովկասի հավասարակշռության անփոխարինելի մասնիկն է». Քուրթուլմուշ
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը համաշխարհային ուժային կենտրոնների պայքարի համատեքստում անդրադարձել է կովկասյան տարածաշրջանին ու Թուրքիային: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քուրթուլմուշը հայտարել է, որ Թուրքիան ներկա է համաշխարհային ուժերի պայքարների բոլոր «թատերաբեմերում»:
«Չինաստանի, Եվրոպայի ու Արևմուտքի պայքարի ամենակարևոր ճականտներից մեկն էլ մեր իմացած Առաջավոր Ասիան ու հատկապես Կովկասն է լինելու: Այս իմաստով Թուրքիան Կովկասի հավասարակշռության անփոխարինելի մասնիկն է»:
Քուրթուլմուշը, շեշտել է, որ Թուրքիան զգալի աջակցություն է ցույց տվել Ադրբեջանին Ղարաբաղը «ազատագրելու և այնտեղ նոր հավասարակշռություն հաստատելու» գործընթացին։ Ապա՝ հավելել.
«Թուրքիան վճռական է ու պատրաստ է նաև նախաձեռնել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի մասնակցությամբ վեցակողմ հարթակի միջոցով Կովկասում ու հատկապես Հարավային Կովկասում խաղաղության և անդորրի մթնոլորտի ստեղծումը: Կովկասում հավասարակշռությունն առանց Թուրքիայի չի կարող ապահովվել»: