Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի
Հայաստանում մարտի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421541-ի:
Վերջին մեկ օրում կատարվել է 2803 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2921750 է:
Փաստացի այս պահին բուժվում է 4277 պացիենտ, նվազել է 376-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 407082 անձ` վերջին մեկ օրում 512 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8552 է: