Քիմ Քարդաշյանը Balenciaga-ի ցուցադրությանը ներկայացել է ամբողջովին կպչուն ժապավենով պատված
Իրապատում շուոների 41-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում Balenciaga-ի ցուցադրությանը ներկայացել է ապրանքանիշի լոգոյով կպչուն ժապավենով պատված։ Նա կրել է նաև արևային ակնոց։
Քարդաշյանը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է պատրաստվում ցուցադրությանը` պատելով իրեն և իր պայուսակը կպչուն ժապավենով, հայտնում է Daily Mail–ը։
Նշենք նաև, որ նույն ցուցադրությանը մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեկը ներկայացել է Ուկրաինայի դրոշի գույներով՝ հաջակցություն Ուկրաինայի։