
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Մարտի 6-ին, ժամը 21.35-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Սևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի մի շենքից «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 37-ամյա տղամարդու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 21.00-ի սահմաններում նշված շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդուն դանակահարել է 25-ամյա մի երիտասարդ, որը ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է Սևանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: