Ուկրաինա զենքի մատակարարումն առաջիկա օրերին կարող է ավելի բարդանալ. մենք պետք է այլ ուղիներ փնտրենք. ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ

Ուկրաինա զենքի մատակարարումն առաջիկա օրերին կարող է ավելի բարդանալ: Այս մասին մարտի 7-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը։

«Առաջիկա օրերին դա կարող է ավելի բարդ դառնալ, և մենք պետք է այլ ուղիներ փնտրենք», – ասել է նա լրագրողներին՝ Իսպանիա այցի ժամանակ:

«Շատ կարևոր է, որ այն, ինչ մենք ուղարկում ենք, լինի այն, ինչ խնդրում է Զելենսկին։ Նա գիտի, թե ինչ է անհրաժեշտ իր զինվորականներին»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։

Փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ հրամայել է Ուկրաինային տրամադրել մինչև 350 միլիոն դոլար անհապաղ ռազմական օգնություն։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031