Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք։
3,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի սահմանից 5 կիլոմետր հեռավորությամբ, էպիկենտոնը Չեչնիայում (ՌԴ) է: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:
Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ սահմանափակումներ մտցնելու լրացուցիչ հնարավորություններ Ուկրաինայի իրադրության պատճառով, սակայն առայժմ դրանք գաղնի է պահում: Մարտի 7-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների եւ վերականգնման նախարար Բրյունո Լը Մերը-ը BFM հեռուստաալիքի եթերում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հանդես է եկել հերթական տեսաուղերձով, որում արևմտյան երկրներին կրկին կոչ է արել օգնել Ուկրաինային օդային պաշտպանության հարցում: Նա ընդգծել է, որ խաղաղ ուկրաինացիներն արժանի են, որ երկինքը փակվի թշնամու հրթիռներից։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսնակ Վահան Հունանյանը։
168.am-ի տեղեկություններով, ադրբեջանական կողմը այսօր կրակ է բացել Երասխի ուղղությամբ: Կրակոցները տևել են մոտ 1.5 ժամ: Մեզ փոխանցված տեղեկություններով հայկական կողմում զոհ և վիրավոր կա: 168.am-ը տևական ժամանակ է՝ փորձում է ՀՀ պաշտպանության նախարարությունից ճշտել տեղեկության իսկությունը, սակայն ապարդյուն: ՊՆ-ից զանգերին չէին պատասխանում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Ալեն Սիմոնյանը Նախագահական նստավայրն է ցույց տալիս մի խումբ բուժաշխատող կանանց:
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) վերսկսվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի քննությունը:
Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը մեկնել է Բելառուս` մասնակցելու Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլին:
Չինաստանի իշխանությունները կառուցողական դեր կխաղան Ուկրաինայի հակամատության կարգավորման գործում եւ մտադիր են դրա համար գործադրել ակտիվ ջանքեր: Մարտի 7-ին այս հայտարարությամբ հանդես է եկել ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին։
Ժամանակի ընթացքում, նման համակարգեր կհայտնվեն բազմաթիվ այլ վայրերում, և կդառնան հուսալի աչքեր՝ դիտարկելու թշնամու շարժը և խափանելու նրա սադրանքները։ Նույն կերպ, մեր և նմանատիպ այլ ծրագրերը, իրար լրացնելով, աստիճանաբար ավելի անվտանգ և պաշտպանված կդարձնեն Արցախը, և թույլ կտան մարդկանց այնտեղ ապրել լիաթոք կյանքով և շենացնել իրենց հայրենի երկիրը։
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան փոխադրական քննությունների միջոցով, որոնք անցկացվում են գրավոր կամ բանավոր՝ ըստ հաստատության հայեցողության։ Քննական առաջադրանքները մշակվում են դպրոցի մեթոդական միավորումների կողմից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Վրաստանում երկաթուղային հաղորդակցությունն արեւելյան եւ արեւմտյան շրջանների միջեւ ընդհատվել է Իմերեթի երկրամասի Խարագաուլի շրջանի Մարելիսի գյուղի մոտ տեղի ունեցած սողանքի պատճառով: Մարտի 7-ին այդ մասին հաղորդել է «Վրաստանի երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը:
Ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի սենատորները հանդես են եկել Ուկրաինայում անթռիչք գոտի սահմանելու դեմ, քանի որ դա սպառնում է հակամարտության էսկալացմանը:
Երկու օր՝ Facebook-ի հայկական տիրույթում խնդիրներ կան գովազդի տեղադրման հետ կապված: Այսօր Facebook-ը ծանուցել է հայաստանյան օգտատերերին, որոնց գովազդի աուդիտորիան միայն ՀՀ է ընտրված եղել, թե հայկական տիրույթը ճանաչում է ՌԴ ծածկույթ՝ ժամանակավորապես արգելելով գովազդ տեղադրել:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ վիրավորական է, երբ զուգահեռներ են տանում իրենց և ներկայիս իշխանությունների միջև։
Նիկոլ Փաշինյանը եւ իր ծաղրածուները ամեն կերպ խուսափում են բարձրաձայնել Արցախի, մասնավորապես՝ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին։ Նրանք ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ եւ միջազգային հարթակներում այդ խնդիրը առաջ չեն մղում, այլեւ երկրի ներսում են լեզուները տեղավորել մի տաքուկ անկյունում, որ չխոսեն։ Այդպես եղավ նաեւ այսօր, ԱԺ ճեպազրույցների ընթացքում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական խմբակցություների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ իշխանական պատգամավորների այն մեղադրանքներին, թե հող հանձնողները եղել են նախկին իշխանությունները, այլ ոչ թե իրենք։
Սյունիքի մարզում հաշվառված է 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող նպաստառու 192 ընտանիք: Բարերար Կարեն Վարդանյանը մարտի 8-ի առթիվ հերթական բարեգործական ծրագիրն իրականացրել է Սյունիքի մարզում և բոլոր 192 ընտանիքներին հատկացրել 500 հազարական դրամ ֆինանսական աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 96 մլն դրամ:
«Ադրբեջանի ղեկավարին հայկական կողմի արձագանքը պիտի լիներ 1,5 տարի առաջ և ամբողջ դիվանագիտական կորպուսը, խորհրդարանական դիվանագիտության լծակներն օգտագործվեին ճշմարտությունը բարձրաձայնելու համար»։
«Հիմա Արցախում ռուս խաղաղապահներն անում են այն ամենը, ինչ իրենցից կախված է, ես իրենցից գոհ եմ։ Հիմա խրամորթցիները հանգիստ իրենց գյուղատնտեսական աշխատանքներն են կատարում, բայց այն հատվածները, որոնք շատ են մոտ թշնամու դիրքերին, այդ հատվածներում դեռևս աշխատանքներ չեն տանում։ Թշնամին մեր խաղողի այգիներից 100-200 մետր հեռավորության վրա է»,- հավելեց Զորիկ Աբրահամյանը։
Հայաստանը ցայսօր չի կարողացել կանխատեսելի գործընկեր լինել տարածաշրջանի ոչ մի երկրի համար. Մամիջանյան
Որտեղ են սկսվում և ավարտվում կառավարության ստերը. ահա թե ինչպես են կեղծում իրականությունը
Հացի գնաճն իրականում ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ. Թադևոս Ավետիսյան:
Կարծում եմ՝ Ուկրաինան անհեռատես քաղաքականություն վարելով բերեց այս վիճակին. Վահե Հակոբյան:
Հարցն ուղղեք պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենին, այլ ոչ թե ինձ. Վահե Հակոբյան: