Բաժիններ՝

Պարեկները և օդանավակայանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Բաղրամյան պողոտայում

Մարտի 1-ին Բաղրամյան պողոտայում հայտնաբերվել և օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Ալբերտ Գ.-ն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, նշելով, որ Ալբերտ Գ.-ն փետրվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031