Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի մոտ գտնվող տարածքի վրա։ Դա տեղի է ունեցել նախօրեին, ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։
Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմագործողությունները սկսելուց հետո Կիևը դիմել էր Անկարային՝ խնդրելով ռուսական ռազմանավերի համար փակել Բոսֆոր ու Դարդանելի նեղուցները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Այնպես չէ, որ այս ամենը Զելենսկու համար նորություն էր։ Վստահ եմ, որ Զելենսկին ինքն էլ 100 տոկոսով համոզված էր, որ պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ն անմիջական ռազմական գործողությունների մեջ չի մտնի։ Սա Արևմուտքի շահերի մեջ չի էլ մտնում, որովհետև Արևմուտքի խնդիրն Ուկրաինան չէ, այլ նրա խնդիրն Ուկրաինայի միջոցով Ռուսաստանին թուլացնելն է։ Իսկ պատերազմի այսպիսի ընթացքը կատարում է այդ խնդիրը, որովհետև խնդիրը Ռուսաստանին թուլացնելն է, և այդ պատժամիջոցները, անկասկած, այդ գործն անելու են, և ՌԴ տնտեսությունն էապես թուլանալու է, էլ չեմ խոսում միջազգային հեղինակության մասին։
Շատերը դա գնահատում են որպես նախկին Սովետական տարածքների նկատմամբ հավակնություն, իսկ իրականում դրա տակ պետք է հասկանալ այն, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել իր նախկին դերը միջազգային հարաբերություններում որպես գերպետություն՝ խնդիրը տարածքները չեն, այլ՝ դերակատարությունը։ իսկ Չինաստանն Ռուսաստանի ներխուժումը «ներխուժում» չի համարում։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:
«Ռուսաստանն ուլտիմատում է դրել. Կա՛մ թուրք-բրիտանական թևի հետ ես, կա՛մ մեր հետ ես, և Ալիևի վերջին այցը Ռուսաստան, երբ ստորագրեցին դաշնակցային հռչակագիրը՝ դա Ռուսաստանի զգուշացումներից մեկն էր: Ռուսաստանին հիմա պետք է, որ խնդիրներ չունենա որևէ այլ տեղում, բացի Ուկրաինայից: Սա, իմ կարծիքով, ժամանակավոր ապահովագրում էր: Հաջորդը լինելու են Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքմենստանը»,- նշեց Տիգրան Քոչարյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինային 300 միլիոն եվրոյի չափով օգնություն ուղարկելու պլանների մասին:
Ռուսական կողմի հարվածներից ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 օբյեկտ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, 3 հրամանատարական կետ, ռադիոտեղորոշման և հակաօդային պաշտպանության համակարգեր, թուրքական արտադրության 4 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Վրաստանը, հաշվի առնելով երկրի ազգային շահերը և ժողովրդի շահերը, չի ծրագրում միանալ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սահմանած տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներին:
Մեր բնական դաշնակիցը Ռուսաստանն է, որովհետև մեր հարևանը Թուրքիան է. Արտակ Զաքարյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ու Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին:
Օդեսայի ափերի մոտ թուրքական նավ է ռմբակոծվել։ Հաղորդվում է, որ տուժածներ չկան: Դեպքը տեղի է ունեցել Օդեսայի մոտ ռուսական զինուժի ռազմական գործողությունների շրջանակներում։
Ռազմական բախումը վերջնական հանգուցալուծման կտանի. Ուկրաինան ստիպված է չեզոք լինել. Արտակ Զաքարյան
Այսօրվա իշխանությունն իրավունք չունի հայության անունից որևէ բանակցություն վարել. Սևակ Հակոբյան
Այս նկարը ժողովուրդների և պետությունների ողբերգության մասին է։ Մեկը՝ փոքր, կիսաշրջափակված Հայաստանի, որն անհավատալի ջանքերով կարողացավ պետականություն վերականգնել ու երկրորդ հայկական պետություն՝ Արցախ կայացնել, մյուսը՝ Եվրոպայի մեջտեղում, բարեկամ պետություններով շրջապատված՝ 40 մլն բնակչությամբ Ուկրաինան։
Կիևում վնասազերծել են ՌԴ զինված ուժերի զինծառայողներին, ովքեր առգրավել էին Ուկրաինայի ԶՈՒ ավտոմեքենաները եւ ներխուժել Կիեւ:
Եվրոպայի ոչ մի երկիր, ինչպես եւ ԱՄՆ-ը, չեն ցանկանում ուղղակի ռազմական բախում թույլ տալ Ռուսաստանի հետ, քանի որ ՌԴ-ն միջուկային տերություն է: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին RTL ռադիոկայանի եթերում։
Մեր գործողությունները չեն դադարելու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռանա. Արա Զոհրաբյան:
Այսօրվանից սկսում ենք ստորագրահավաք՝ Փաշինյանի հրաժարականի պահանաջով. Նաիրի Հոխիկյան:
Հայ-թուրքական կապիտուլյացիոն սիրախաղն առաջիկայում կավարտվի. Արտակ Զաքարյան։
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի վերաբերյալ, բայց նախ պետք է ունենա անվտանգության երաշխիքներ: Ինչպես տեղեկացնում է ուկրաինական «Ունիան» կայքը, այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյական:
Աշխատանքային այցով Նուր-Սուլթանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի նստաշրջանի և ադրբեջանական պատվիրակության՝ Հայաստան այցի մասին. ՈՒՂԻՂ։
Մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք. ՈՒՂԻՂ։
Ռուսաստանի Դաշնության զորքերը առգրավել են Ուկրաինայի Զինված ուժերի երկու ավտոմեքենա, փոխել են համազգեստը և Օբոլոնիի կողմից շարժվում են դեպի Կիևի Կենտրոն:
Եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման կարգից օգտվել է 748 ուսանող
Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) հերթական նիստը տեղի կունենա հունիսի վերջին, Բրեստում:
Դոնեցկի մարզում հայ համայնքի շրջանում արդեն սկսվել է տարհանումը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկի մարզի հայերի միության նախագահ Վահագն Մաթևոսյանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փետրվարի 24-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նրան է փոխանցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ բանակցությունների մասին խնդրանքը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները հանդիպել են Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: