Մերկելի թեկնածությունն առաջարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ միջնորդի դերի համար
Գերմանիայի Բուդեսթագում Ձախ կուսակցության խմբակցության համանախագահ Դիտմար Բարչը ԳԴՀ-ի նախկին կանցլեր Անգելա Մերկելի թեկնածությունն առաջարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում միջնորդի դերի համար: Մերկելը Գերմանիայի կառավարությունը գլխավորել է 16 տարի, 2005-ից մինչեւ 2021 թվականը:
«Նա հակամարտության երկու կողմի մոտ հեղինակություն ունի, որն անհրաժեշտ է իրադրությունը հանդարտեցնելու համար»,-ասել է Բարչը Funke մեդիախմբի հրատարակություններին տված հարցազրույցում: Նրա կարծիքով, կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունն այն միջնորդական դերը չի խաղում, որը կատարել է Մերկելը: Այդ կապակցությամբ Բարչը երկրի ներկայիս կառավարությանն առաջարկել է «Ֆրանսիայի հետ համատեղ Մերկելին որպես հնարավոր խաղաղարար միջնորդ ընտրել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ»:
Կիեւը եւ արեւմտյան պետությունները վերջին ժամանակներս անհանգստություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից իբր «ագրեսիվ գործողությունների» ուժեղացման կապակցությամբ: Մոսկվան քանիցս հերքել է նմանօրինակ մեղադրանքները, հայտարարելով, որ ոչ ոքի չի սպառնում եւ ոչի ոքի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները որպես պատրվակ են օգտագործվում Ռուսաստանի սահմանների մերձակաքում ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: