Բաժիններ՝

Ապօրինի ինքնաձիգ ու մարիխուանա է առգրավվել

Փետրվարի 11-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տարոնի և Սպիտակի բաժինների ծառայողները քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարելու նպատակով այցելել են Վանաձորի Մյասնիկյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկը։ 34-ամյա տանտերը նախքան խուզարկությունը խորդանոցից իրավապահներին է ներկայացրել «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 21 փամփուշտով։ Խուզարկությամբ ավտոտնակում հայտնաբերվել է նույն տրամաչափի փամփուշտ։

Բացի այդ, ավտոտնակի պահարանի վրայից հայտնաբերվել է թղթի մեջ փաթաթված մարիխուանայի նմանվող զանգված՝ 14 գրամից ավելի քաշով: Տղամարդը հայտնել է, որ այն թմրամիջոց է: Զենք-զինամթերքի կապակցությամբ էլ ասել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին։

Նշանակվել են փորձաքննություններ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս