««Բիզիմդիրներ» ու «նոլդուներ»՝ սա է ձեր բերած ժառանգությունը, կապիտուլյանտներ»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Բիզիմդիրներ» ու «նոլդուներ»՝ սա է ձեր բերած ժառանգությունը, կապիտուլյանտներ։

Բանակցային ժառանգություն…

Այս հարցին ուղիղ անդրադարձել եմ Փաշինյանի հետ հանդիպմանը 2020-ի հոկտեմբերի 12-ին ու նշել՝ մեր իշխանությունը քեզ ժառանգել է 12 հազար քառակուսի կմ Հայկական Արցախ, տեսնենք՝ դուք ի՞նչ եք ժառանգելու ձեր հաջորդներին։

Քանի որ կապիտուլյանտները դեռ հանդգնում են խոսել «վատ» բանակցային ժառանգությունից, հիշեցնեմ ընդամենը երկու փաստ։

Ա/ Սերժ Սարգսյանի ժամանակ, 2016 -ի հոկտեմբերի 7-ին Ալիեւը ասում էր՝ Ադրբեջանին ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։

Բ/ Իսկ Փաշինյանի ժամանակ Ալիեւը սկսեց հրապարակային վիրավորել ու նսեմացնող հայտարարություններ անել, որին այս իշխանությունը չի համարձակվում պատասխանել։

Ալիեւի կողմից «բիզիմդիրների» ու «նոլդուների» արժանացած ռեժիմը դեռ խոսում է…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28