Բաժիններ՝

Աշոտ Խաչատրյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ

2022 թվականի փետրվարի 15-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը։

Ծնվել է 1962 թվականին Կամո քաղաքում (ներկայում՝ Գավառ):

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ, ԿՈՉՈՒՄ
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1987 թվականին
ավարտել է ՍՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը:

1989-1993 թթ.
սովորել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտուրայում:

1996-1999 թթ.
սովորել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրայում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1987-1989 թթ. | 1990-1992 թթ.
աշխատել է ՀՍՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում՝ որպես ավագ մասնագետ, բաժնի վարիչ:

1992-2004 թթ.
աշխատել է ՀՀ հարկային ծառայության համակարգում` որպես տարածքային տեսչության պետի տեղակալ, մարզային տեսչության բաժնի պետ:

2004-2010 թթ.
զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:

2010 թվականի դեկտեմբերի 9-ին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ:

2020 թվականի հուլիս-հոկտեմբեր
օրենքի ուժով ժամանակավորապես կատարել է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները:

2022 թվականի փետրվարի 15-ին
ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ:

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

1983-1985 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
Հեղինակ է 100-ից ավել գիտական աշխատանքների, այդ թվում` 5 մենագրությունների, 1 մենագրության (համահեղինակությամբ), 1 ուսումնական դասագրքի ու 2 գիտական զեկույցների:

Իր գիտական ղեկավարությամբ (խորհրդատվությամբ) պաշտպանվել են 18 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսություններ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս