«Կապիտուլյանտնե´ր, բա՞ն չունեք ասելու․ արդեն Արցախի նախագահի ինստիտուտի նկատմամբ է ոտնձգություն արվում»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այստեղ են ասել, ձեր նոր սկսվող բարեկամությունը դառը ճշմարտությամբ կտրեմ. կապիտուլյանտնե´ր, բա՞ն չունեք ասելու: Թե՞ ձեր կռիվը միայն «նախկինների» հետ է: Տեսնում եք, չէ՞, ուր եք հասել, ինչ ողորմելի քաղաքականություն եք վարել, ու ինչպիսի հանգրվանի եք բերել Արցախին ու Հայաստանին: Արդեն Արցախի նախագահի ինստիտուտի նկատմամբ է ոտնձգություն արվում:

Ադրբեջանի դատախազությունը հոխորտացել է, թե պատրաստվում է ձերբակալել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:

Սեփական երկիրն ու ժողովրդին ագրեսիայից պաշտպանելու անհաջող փորձերի համար, ադրբեջանցին հետախուզում է հայտարարում: Սա նշանակում է, որ վաղը ձերբակալման ցանկություն է առաջանալու բոլոր հայ գեներալների, զորամիավորումների հրամանատարների, ինքնապաշտպանություն կազմակերպողների հանդեպ:

Կապիտուլյանտնե՜ր, դո՛ւք եք մեղավոր, որ այս օրի ենք հասել, որ ադրբեջանցիների լեզուն այսքան երկարել է, որ առ այսօր նրանց վայրագությունների նկատմամբ ոչ մի միջազգային դատապարտման գործընթաց չեք նախաձեռնել:

Մեր դատախազությունը չի՞ ցանկանում արդյոք, նման մի հետախուզում հայտարարել ու ձերբակալման հարց դնել 44–օրյա պատերազմի ընթացքում, հայկական խաղաղ բնակավայրերը ռմբակոծող ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ:

Ադրբեջանցիներին պետք է ասել` ղալաթ եք անում: Կապիտուլյանտ իշխանություն ունենալը, կամ նրանց ենթարկվող Արցախի նախագահ ունենալը դեռ չի նշանակում, որ ինչ կամենաք, այնպես էլ անեք:

Հայ ժողովուրդը դեռ չի մեռել»:

Տեսանյութեր

Լրահոս