Հայկական յուրահատուկ Քելեկյոշ
Ներկայացնում ենք հայկական յուրահատուկ Քելեկյոշի (Քալակյոշ, Գալաճոշ և այլն)բաղադրատոմսը։ Այն հյուրասիրվում է մեծ խնջույքների ժամանակ, մատուցվում է չոր լավաշով` խաշի նման։
Բաղադրիչներ`
• ոսպ ½ կգ
• սոխ ½ կգ
• յուղ 2 ճ/գ
• մածուն 1 լ
• 1 ձու
• ալյուր 1 ճ/գ
• չորացրած կանաչիներ (ուրց, դաղձ, անանուխ)
• չորացրած լավաշ
• աղ
Պատրաստման եղանակը`
Ոսպը խաշել առատ ջրի մեջ, մինչև շիլա դառնա։ Մածունը ձվով և ալյուրով եփել, մինչև թանձրանա։ Մանրացնել սոխը և տապակել, ավելացնել չորացրած կանաչիները, շարունակել եփել, մինչև յուղը ձիթագույն դառնա։
Աափսեի մեջ լցրեք փշրված լավաշ, վրան ոսպը, եփած մածունը և սոխառածով կանաչիներն ու մատուցեք։