Բաժիններ՝

Հունական կաթնային պիրոգ «Գալատոպիտա»

Բաղադրիչներ

1. Կաթ – 1 լ

2. Շաքարավազ – 180 գ

3. Սպիտակաձավար – 180 գ

4. Վանիլին – 20 գ

5. Ձու – 3-4 հատ

6. Կարագ – 70 գ

7. Դարչին, նարնջի կեղև – ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

1. Կաթից, սպիտակաձավարից, շաքարավազից և վանիլինից շիլա պատրաստել: Ավելացնել կարագ և թողնել մի փոքր սառչի: Ըստ ցանկության՝ կարելի է ավելացնել նարնջի կամ կիտրոնի կեղև:

2. Ձուն հարել:

3. Իրար խառնել հարած ձուն և տաք շիլան:

4. Լավ խառնել:

5. Կաղապարը յուղապատել, զանգվածը լցնել մեջը:

6. Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 45-60 րոպե:

7. Պատրաստի պիրոգի վրա լցնել դարչին կամ շաքարի փոշի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս