Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ կապված երեկ տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ, որի արդյունքներով Նիկոլ փաշինյանը 54 տոկոս քվե է հավաքել․
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հունիսի 21-ին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն:
Բնակչության զանգվածային պատվաստում սկսելու համար Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի
Հայաստանի Հարապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները:
Ձեր երեխաներին ասեք, որ հիշեն, երբ Հայաստանի խորհրդարանում թուրքական խմբակցություններ հայտնվեն, հայերի քանակը պակասի, իսկ թուրքականը ավելանա, թող հիշեն, որ երեկ դուք եք իրեն դարձրել մեզ ղեկավար։
Հունիսի 21-ին մեկնարկել է 2021թ. ամառային զորակոչը:
20 հազարից ավելի զինծառայողներ եւ 1300 միավոր տեխնիկա է ներգրավվել Ղրիմում հեղեղումների հետեւանքների վերացման գործին:
2021թ. հունիսի 19-ին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) 16 քաղաքացի, որից 10-ը երեխա է, 6-ը՝ մեծահասակ:
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը համալրել է կազմը:
Հունիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում կրակոցների վերաբերյալ մի քանի ահազանգ հնչեց։ Ահազանգողները հայտնում էին, որ Գուլակյան 16/բ շենքի բնակիչներից մեկը պատուհանից կրակոցներ է արձակում։ Հնարավոր ողբերգական հետևանքները կանխելու նպատակով ոստիկանության Արաբկիրի բաժնից մի քանի խումբ մեկնեց դեպքի վայր։
Մենք երբևէ նման պրակտիկա չենք ունեցել, տեսականորեն երկու մեկնաբանություն կա այդ հարցին։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, եթե խորհրդարան անցած ընդդիմությունը հրաժարվի մանդատներից։
Ռուսաստանն առաջիկայում Թուրքիայի հետ իր շփումների ընթացքում կքննարկի այդ թվում՝ Անկարայի եւ Կիեւի ռազմական համագործակցության հարցերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
««Հայաստան» դաշինքն իր երախտագիտությունն է հայտնում 2021թ. հունիսի 20-ի ՀՀ ԱԺ ընտրություններում դաշինքին աջակցած և իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այն վստահություն է ներշնչում, որ երկրի մասին մտահոգ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ ոչ միայն տեսան հայ ժողովրդի առջև ծառացած գոյութենական սպառնալիքները, այլ նաև իրենց հավանությունը տվեցին «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկած լուծումներին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը, որը, հետագայում պարզվեց, նաև ընտրությունների ամբողջ օրը տարբեր առիթներով, դրվագներով կոնֆլիկտներ է հրահրել, որոնց վերաբերյալ մամուլում տեղեկություններ կան, օգտվել է ՔՊ-ի կողմից առաջադրված հանձնաժողովի նախագահի օրենքների չիմացությունից, կամային թուլությունից: Ստեղծվել էր այնպիսի մթնոլորտ, որ ՔՊ կուսակցության վստահված անձը, կրիմինալ տարրը որոշում էր՝ ով ինչ անի, ոնց անի, երբ անի և ինչու: Երբ մոտեցա, ասացի, որ պատգամավորի թեկնածու եմ, ուզում եմ ներկա լինել հաշվարկին, ասաց՝ Նիկոլի՞ց ես, ասի՝ չէ, թե բա՝ դե ուրեմն գնացեք, դուք մեզ պետք չեք»:
Հայաստանում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ, դեռ վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա դրանց արդյունքների ազդեցության մասին: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
168.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ի պատասխան ընտրությունների արդյունքները մեկնաբանելու մեր խնդրանքի, ասաց, որ դեռևս արտահերթ ընտրություններից առաջ է ասել, որ ընտրությունների օրակարգը Հայաստանի համար դրսից թելադրված օրակարգ էր:
Իրանի ընտրված նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ մտադիր չէ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպում ունենալ Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելու առիթով։
«5165» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները:
Իրանի ժողովուրդը պահանջում է փոփոխություններ, պայքար կոռուպցիայի դեմ եւ բարեկեցության բարելավում, եւ այդ պահանջը կկատարվի նոր կառավարության կողմից: Հունիսի 21-ին այդ մասին հայտարարել է Իրանի ընտրված նախագահ Էբրահիմ Ռայիսին քվեարկությունից հետո կայացած առաջին մամուլի ասուլիսում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուր քվեի համար և վստահեցնում, որ մեզ տրված ամեն ձայն շարունակելու է ծառայել ի շահ Հայաստանի Հանրապետության։
Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է, Բաքուն այդ ուղղությամբ առաջարկ է արել Երևանին, ինչի մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ամեն դեպքում՝ Նիկոլը դավաճան վիժվածք ա: Ինքը սատկելու ա ու գերեզման չի ունենալու: Ու ոչ միայն ինքը: Ռեպրեսսիաներ էլ լինելու են: Հաղթում է զուսպը, հաղթում է արդարը»:
Թուրքիայի տուրիստական բիզնեսը հույս չունի, թե մոտ ժամանակներս կվերականգնվի ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը, դա կարող է տեղի ունենալ հուլիսի կեսից, օգոստոսից ոչ շուտ եւ նույնիսկ սեպտեմբերին:
Վրաստանում համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 11 հազար 59 թեստ եւ հայտնաբերվել վարակման 260 դեպք:
Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 21-ին շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Կիսապաշտպան Պոլ Պոգբան չի ցանկանում նոր պայմանագիր ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ըստ RMC Sport-ի, ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան նախնական բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի հետ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ: Մի քանի օր առաջ Ռայոլան Նիցցայում հանդիպեց փարիզյան գրանդի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի հետ:
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, գուցե ամրագրեցին ընտրատեղամասեր եկողների կամքը, բայց ոչ` հայ հասարակության տրամադրություններն ու նկրտումները:
Արդյո՞ք դու ամուսնանալով ու երեխաներ էլ ունենալով չարությունդ անցել է նախարարի տիկի՛ն և արդյոք այնքան չար եմ, որ ինքնամոռաց քո ամուսնու ղեկավարած մարզում հազարավոր գործեր էի անում, որ ձեզ անապահով չզգաք, որ չնեղվեք սահմանամերձում հարցերի չլուծումից։
ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուն, նախնական համաձայնության գալով Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների հետ, արտահերթ ընտրություններին մասնակցելու և նշված դաշինքի ու դրա ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար նույն մարզի ընտրական ցուցակներում ընդգրկված 28 ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 20000-ից մինչև 40000-ական ՀՀ դրամ կաշառք: