
Յուրի Գարեգինյանը կխաղա «Փյունիկում»

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը համալրել է կազմը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 27-ամյա կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը։ Գարեգինյանը «Փյունիկի» սան է, հանդես է եկել «Արարատ» և «Նոա» ակումբներում։
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020-21 խաղարկությունում Գարեգինյանը մասնակցել է 13 խաղի։
Մեկ անգամ հրավիրվել է նաև Հայաստանի հավաքական՝ մասնակցելով Վրաստանի հավաքականի դեմ խաղին (2:2):