ՌԴ-ն Անկարայի հետ կքննարկի Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական համագործակցության հարցերը

Ռուսաստանն առաջիկայում Թուրքիայի հետ իր շփումների ընթացքում կքննարկի այդ թվում՝ Անկարայի եւ Կիեւի ռազմական համագործակցության հարցերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Դուք հիշատակել եք Ուկրաինայի ԱԳ նախարարության հայտարարությունները, որոնք վերաբերում են Թուրքիայի եւ Ուկրաինայի ռազմածովային ուժերի միջեւ համագործակցության պլաններին: Մենք շատ հստակորեն, պարզորոշ կերպով մեր դիրքորոշումն ենք հայտնել Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու փորձերի նկատմամբ:

Ես կասկածներ չունեմ, որ լուրջ, պատասխանատու պետությունները հիանալի կերպով հասկանում են, թե ինչի մասին է խոսքը»,-ասել է Լավրովը՝ հանդես գալով հունիսի 21-ին անցկացված մամուլի ասուլիսում: «Մենք մեր թուրք գործընկերների հետ կանոնավոր երկխոսության մեջ ենք, առաջիկայում մենք պլանավորում ենք մեր հերթական շփումը: Ես կարծում եմ, որ մենք, իհարկե, կխոսենք նաեւ այդ թեմայով»,-հավելել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930