
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մեծ ընտրություն է լինելու. առողջապահության նախարար

Բնակչության զանգվածային պատվաստում սկսելու համար Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մեծ ընտրություն եւ բավարար քանակություն կապահովվի ամենամոտ ապագայում: Այդ մասին րագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարիձեն:
Տիկարիձեւի խոսքով՝ ընթանում է մի քանի արտադրողների հետ պատվաստանյութերի մատակարարման ակտիվ աշխատանք:
Այս կամ այն պատվաստանյութի ստացման ստույգ ժամկետները դեռ չեն նշվում, բայց նախարարը խոստացել է, որ առաջիկայում Վրաստանի քաղաքացիները պատվաստանյութերի ընտրության հնարավորություն կունենան:
Մոտ ապագայում մենք շատ մեծ տեսականի կունենանք, եւ կսկսենք զանգվածային պատվաստումները: Խոսքն ինչպես Moderna-ի, այնպես Էլ Jonson&Jonson-ի եւ Novovax-ի մասին է։ Այնպես որ մեր քաղաքացիները բավականին մեծ ընտրություն կունենան, որպեսզի որոշում ընդունեն եւ հոգ տանեն ինչպես իրենց առողջության, այնպես էլ ողջ հասարակության գլխավոր նպատակի՝ համավարակը պատվաստման մեթոդով հաղթահարելու մասին»,-հայտարարել է Տիկարաձեն:
Առողջապահության նախարարը նշել է պատվաստման գործընթացին ակտիվ ներգրավվածության կարեւորությունը եւ ընդգծել, որ Վրաստանի այն տարածաշրջաններում, որտեղ դիտվել է մեծ ակտիվություն, ավելացվել են բրիգադները, եւ այդ գործընթացը կշարունակվի նաեւ ապագայում:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ծրագիրը կնդլայնվի հուլիսից:
Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել 221 հազար 156 մարդ, նրանցից երկու լրիվ չափաբաժիններն ստացել է ավելի քան 72 հազար քաղաքացի, հաղորդել է Sputnik-ը: