Իրանի ընտրված նախագահը խոստացել է ապահովել փոփոխությունները, պայքարել կոռուպցիայի և աղքատության դեմ
Իրանի ժողովուրդը պահանջում է փոփոխություններ, պայքար կոռուպցիայի դեմ եւ բարեկեցության բարելավում, եւ այդ պահանջը կկատարվի նոր կառավարության կողմից: Հունիսի 21-ին այդ մասին հայտարարել է Իրանի ընտրված նախագահ Էբրահիմ Ռայիսին քվեարկությունից հետո կայացած առաջին մամուլի ասուլիսում։
«Իրանի ժողովրդի ուղերձը փոփոխություններն են: Իրանի ժողովրդի ուղերձը պայքարն է կոռուպցիայի, աղքատության եւ խտրականության դեմ, ինչպես նաեւ արդարության հասնելը»,- ասել է նա: Ռայիսին հավելել է, որ «դա ուղերձ է (նոր) կառավարության համար, որը պետք է լսված լինի»:
Նրա խոսքով՝ կառավարության առաջնահերթությունները պետք է լինեն գործարար իրավիճակի, մարդկանց կյանքի պայմաների եւ կառավարության իրադրության բարելավումը, ինչպես նաեւ վարչական համակարգի բարենորոգումը եւ ավանդական բյուրոկրատիայի վերացումը, որն արգլակում է փոփոխություններին»:
Արդի Իանի պատմության մեջ նախագահի տասներեքերորդ ընտրությունները տեղի ունեցան հունիսի 18-ին: Ռայիսին ընտրողների 48,8 տոկոսի մասնակցությամբ հավաքեց 17,9 միլիոն քվե (շուրջ 62 տոկոսը):
Ռայիսին հայտարարել է, որ Իրանի կառավարությունը կշարունակի միջուկային գործարքը, եթե համաձայնագրի մյուս մասնակիցները լիովին կատարեն իրենց պարտավորությունները:
«Մեր կոչն այն է որ դուք պետք է կատարեք համաձայնագրի ձեր պայմանները, եւ այդ ժամանակ մենք կկատարենք մերը»,- ասել է նա՝ պատասխանելով նոր կառավարության համար միջուկային գործարքի կարեւորության մասին հարցին: «Մեր քաղաքականությունը չի սկսվում միջուկային գործարքից եւ չի սահմանափակվում դրանով»,- հավելել է ընտրված նախագահը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է կատարի իրանցիների պահանջը եւ վերադառնա միջուկային գործարքին:
Թեհրանի հրթիռային ծրագիրը քննարկման ենթակա չէ միջազգային բանակցություններում, հայտաարել է Իրանի ընտրված նախագահը:
Ռայիսին հայտարարել է, որ իրանցիները նախագական ընտրություններում իրնեց զանգվածային մասնակցությամբ կարեւոր ուերձ հղեցին աշխարհին:
«Իրանցիների զանգվածային մասնակցությունը հունիսի 18-ին մեր եկրում կայացած նախագահական ընտրություններում իրենից կարեւոր ուղերձ ներկայացնում ամբողջ աշխարհին,- ասել է Ռայիսին:- Այն, որ, չնայած կորոնավիուսի համաճարակին, իրանցիները մեծամասնությամբ եկան ընական տեղամասեր, ցուցադրում է նրանց ազգային միասնությունն ու համերաշխությունը, վկայում է փոփոխւթյունների անհրաժեշտության մասին մարդկանց կյանքում, կոռուպցիայի, աղքատության դեմ պայքարի անհրաժեշտության մասին, Իսլամական հեղափոխության իդեալների պաշտպանության մասին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: