
«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված չէ Ռամոսով

Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:
Ըստ Manchester Evening News-ի՝ «քաղաքաբնակները» հետաքրքրված չեն Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի ձեռքբերմամբ: Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հիմնական նպատակն է՝ ձեռք բերել հարձակվող, որը կարող է փոխարինել Սերխիո Ագուերոյին:
Նախորդ մրցաշրջանում 35-ամյա Ռամոսը «Ռեալի» կազմում 21 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նշենք, որ Սերխիոն վնասվածքի պատճառով բաց է թողնում Եվրոպայի առաջնությունը:
Հիշեցնենք, որ Ռամոսը մադրիդյան ակումբում էր խաղում 2015 թվականի օգոստոսից, որտեղ նա տեղափոխվել է «Սևիլիայից» 27 միլիոն եվրոյի դիմաց:
Սիրարփի Աղաբաբյան