Բաժիններ՝

20 հազարից ավելի զինվորականների են ուղարկել հեղեղումներից տուժած Ղրիմ

20 հազարից ավելի զինծառայողներ եւ 1300 միավոր տեխնիկա է ներգրավվել Ղրիմում հեղեղումների հետեւանքների վերացման գործին: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: Տարածաշրջան է ուղարկվել շուրջ 21 հազար մարդ եւ 1367 միավոր ավտոմոբիլ ու հատուկ տեխնիկա, հայտարարել են գերատեսչությունում: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զինծառայողները գործի են դրվել հեղեղումներից տուժած 36 բնակավայրերում:

Աշխատանքներին ներգրավվել է հատուկ ինժեներական տեխնիկա՝ փլվածքները մաքրելու համար, ցիստեռններ՝ խմելաջուր բերելու համար, բեռնատար ավտոմեքենաներ՝ քաղաքացիների իրերը եւ առաջին անհրաժեշտության ապրանքները տեղափոխելու համար: Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարությունէ տվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ աջակցություն ցուցաբերել Ղրիմին հեղեղումների հետեւանքների վերացման գործին:

Ցիկլոնը Ղրիմում մոլեգնել է հունիսի 17-ին, իշխանությունները սահմանել են արտակարգ դրության ռեժիմ: Սկզբում տեղումների երկամսյա նորմա է գրանցվել թերակղզու արեւելքում, իսկ հաջորդ օրը՝ եռամսյա նորման հարավային ափին: Ջրածածկ են եղել 426 տնամերձ տարածքներ, փրկարարները տարհանել են գրեթե 1,8 հազար քաղաքացիների, խափանումներ են եղել էներգա-, գազա- եւ ջրամատակարարումների բնագավառում : Ամենից շատ տուժել են Կերչը եւ Յալթան: Մեկ մարդ զոհվել է, 18-ը՝ վերքեր ստացել, մեկ կին անհետ կորել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս