2021թ. ապրիլի 10-ի ուժեղ քամին մեծ վնասներ էր հասցրել Արարատի մարզի Հայանիստ համայնքի 31 շենքի, այդ թվում՝ դպրոցին, մանկապարտեզին, բուժամբուլատորիային: Բացի բնակելի 28 տներից՝ վնասվել է նաև բնակիչներից մեկի ջերմոցը:
Օգոստոսի 26-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի երկաթի հավաքման բազայից գողություն է կատարվել:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հերթական հաղորդումը երկուշաբթի օրը՝ օգոստոսի 30-ին համապատասխան առաջարկներով կամ պահանջներով պաշտոնապես կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»:
«Բեկում է հասունանում հայ-թուրքական հարաբերություններում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող վերջին ամիսների և հատկապես օրերի իրադարձություններին, Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան, կամ ավելի լայն՝ Իրան-Հայաստան ճանապարհի արգելափակմանն ու Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարություններին, որոնցից հետո ճանապարհն արգելափակվեց։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.42%-ով և կազմել 68.67 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.80%-ով և կազմել 72.70 դոլար:
Ի դեպ, այդ ձևով Ադրբեջանը որոշակի վերահսկողական գործառույթներ իրացնում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Շուշի քաղաքին մերձակա 2 հատվածներում։
Հետախուզվողին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ըստ պատմաբանի, այսօր ամեն ինչ արվում է ՀՀ քաղաքացու ձեռքով, ինչն էլ վտանգավորության բարձրագույն աստիճանն է։ Այսինքն՝ քաղաքացու անվան տակ, նրան հղում տալով, նրա ձայնն ու վերաբերմունքն օգտագործելով՝ իրականացվում է իրադարձությունների ու իրավիճակի հետագա խորացման ու բարդացման սցենար։ Հայկ Դեմոյանի կարծիքով՝ նույնիսկ կարելի է ասել, թե սրա վերջնարդյունքը որն է լինելու։
Օգոստոսի 27-ին, ժամը 07.30-ին, Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևան-Շարմ Էլ Շեյխ չվերթի հաշվառումից հետո, «Զվարթնոց» օդանավակայնի գծային բաժին բերման է ենթարկվել Հայկազ Կ․-ն, որը հետախուզվում է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Ինտերպոլի ԱԿԲ կողմից, այդ երկրի քրեական օրենսգրքի 404/1 հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
«Ցավալի էր լսել ժամանակակից հայ լրագրության մեջ իր ուրույն տեղն ունեցող, երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում մշտապես սուր գրչով և սկզբունքայնությամբ առանձնացած` լրագրող Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան մասին:
Ադրբեջանից 2010-ական թվականներին հեռացան տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ, լրագրողների և իրավապաշտպաններ, քանի որ այդ երկրում նրանց բնակվելը վտանգավոր էր դարձել: Պաշտոնական Բաքուն կատեգորիկ կերպով հերքում է փաստը, որ որևէ կերպ հետաքրքրված է քաղաքական էմիգրանտներով, սակայն միայն 2021 թվականին նրանցից երեքը մահացան դեռևս անհայտ հանգամանքներում:
«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքների։
Գեներալ գնդապետի համար ցավալին այն է, որ երբ Հայկ Սարգսյանը հայտարարված ընդմիջումից հետո մոտեցել է ԱԺ ամբիոնին՝ շարունակելու ելույթը հայտարարել է, թե իբր ինքը չի ասել, թե պաշտպանության բոլոր նախարարներն են դավաճաններ: Այնինչ իրականությունը այլ է, պնդեց Սեյրան Օհանյանը՝ նա ամբիոնից ասել է, որ պաշտպանության բոլոր նախարարները, որոնց օրոք փողով բանակից ազատել են, դավաճաններ են։
Թուրքիայի նախկին արտգործնախարար (2009-2014թթ.), նախկին վարչապետ (2014-2016թթ.), իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր ղեկավար Ահմեթ Դավութօղլուն հայտնվել է քրդական և թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ հետախուզական համայնքը չի կարողացել պարզել «Քովիդ-19»-ի ծագումը և տարակարծիք է այն հարցում՝ արդյոք վիրուսն արտահոսել է լաբորատորիայից, թե բնական ճանապարհով է զարգացել՝ տարածվելով վարակված կենդանուց: Ինչպես փոխանցում է BBC News-ը, այս մասին ասվում է նոր զեկույցում:
Սոցիալական կայքերի հայ օգտատերերն ակտիվ տարածում են հեռաախոսազանգի տեսանյութ, որտեղ «LG electronics» ընկերության 060700333 հեռախոսահամարի ինքնապատասխանիչը նախ հայերեն պատասխանում է՝ «Բարի գալուստ «LG Electronics»։ Ներեցեք, մեր աշխատանքային օրերն են երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից մինչև 19։00»։
Օգոստոսի 25-ի գիշերը հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները փակել են ՀՀ ինքնիշխան տարածքի՝ Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհի երկու հատվածները: Ծանր տեխնիկա էին մոտեցրել ու դադարեցրել երթևեկը: Արդյունքում մոտ 5 տասնյակ մարդատար մեքենաներ, որոնց մեջ նաև կանայք ու երեխաներ կային, մնացել էին շրջափակման մեջ: Իրենց ճանապարհը չէին կարողանում շարունակել նաև Իրանից Հայաստան եկող բեռնատարները:
Փրկարարներն այն տեղափոխել են Ստեփանակերտ։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Արցախում օգոստոսի 27-ին կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրապետականի կառավարությունն՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ տեղանունների փոփոխության կառավարական հանձնաժողով էր ստեղծում, որպեսզի վերականգնվեն մեր Հայրենիքի որոշ թրքացված ու աղավաղված տեղանունների՝ գյուղերի, գետերի, սարերի անվանումները։
Լոնդոնի մետաղների բորսայի օգոստոսի 27-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Մեծ Բրիտանիան ավարտել է Քաբուլի օդանավակայանից քաղաքացիական անձանց, զինծառայողների, ինչպես նաև Աֆղանստանի այն քաղաքացիների տարհանումը, ովքեր այդ երկրում բրիտանական ռազմական գործողությունների երկար տարիների ընթացքում աջակցել են Լոնդոնին: Այս մասին հայտարարել է Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 28-ին ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է.
«LG Electronics»–ի հայաստանյան գրասենյակի ինքնապատասխանիչը ադրբեջաներեն է պատասխանում: Այս մասին տեղեկանում ենք` զանգահարելով կազմակերպության պաշտոնական հեռախոսահամարով, որը նշված է ինչպես «Սփյուռ» տեղեկատվական համակարգում, այնպես էլ «LG»–ի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում։
Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 27-ին որոշում է ստորագրել և հավանություն տվել կառավարության օրենսդրական նախագծին՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին։
Պետական աջակցություն կտրամադրվի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող զինծառայողներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Երկարատև, ծանր հիվանդությունից հետո այսօր մահացել է լրագրող Կարմեն Դավթյանը։ Այս մասին տեղեկացնում է նրա որդին։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հերթական անդամը՝ Արտաշես Ջավադյանը, հրաժարվել է մանդատից: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է նրա լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը:
ՀՀ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, թե երբ դեպքում աշխատողը կարող է ներկայանալ աշխատանքի առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը:
Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ճիշտ ուղղությամբ է զարգանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: