Բաժիններ՝

Աշխարհի ամենահայտնի աղցանները. խեցգետնով Կեսար

Բաղադրիչներ

1. Սպիտակ հացի, առանց միջուկի կեղև – 250 գ

2. Օրեգանո (խնկածաղիկ) – 1 թ/գ

3. Չորացրած սխտոր – 1 թ/գ

4. Խեցգետնի միս – 300 գ

5. Հազար – 1 փունջ

6. Քերած պարմեզան – 200 գ

7. Աղ, սև պղպեղ

Սոուսի համար

1. Ձվի դեղնուց – 2 հատ

2. Դիժոնյան մանանեխ – 10 գ

3. Արևածաղկի ռաֆինացված յուղ – 250 մլ

4. Ձիթայուղ – 50 մլ

5. Սպիտակ խնձորի քացախ – 10 մլ

6. Եռացրած ջուր – 1 ճ/գ

7. Կապար – 1 ճ/գ

8. Անձրուկի փափկամիս – 6-7 հատ

9. Քերած պարմեզան – 50 գ

Պատրաստման եղանակը

1. Հացը խորանարդաձև կտրատել: Վրան օրեգանո շաղ տալ և 15-20 րոպեով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Թողնել, մինչև ոսկեգունելը: Չորահացը հանել ջեռոցից, վրան սխորի փոշի և աղ ցանել: Դնել մի կողմ:

2. Պատրաստել սոուսը: Դեղնուցները խառնել մանանեխի հետ, հարել հարիչով, մինչև սպիտակի: Շարունակելով հարելը՝ բարակ շիթով ավելացնել արևածաղկի յուղը: Դրանից հետո նույն կերպ ավելացնել ձիթայուղը: Լցնել քացախը, ջուրը, կապարը, անձրուկը, պարմեզանը, խառնել:

3. Մաքրած խեցգետինը յուրաքանչյուր կողմից տապակել 3 րոպե լավ տաքացրած տապակի մեջ: Վերջում աղ և պղպեղ ցանել:

4. Հազարը լավ լվանալ, չորացնել, ձեռքով կտրատել: Խառնել չորահացի, խեցգետնի հետ:

5. Աղցանին ավելացնել սոուսը, խառնել, տեղադրել ափսեների մեջ: Վրան պարմեզան լցնել, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս