Վրաստանի արդարադատության նախարարությունը հանդես է եկել առաջարկով՝ անվտանգության նկատառումներից ելնելով ձերբակալված նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու գործով դատական նիստն անցկացնել բանտում և նրան չտեղափոխել դատարան:
Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-9-ը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Հնդկաստանի Ահմեդնագար քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ, վիրավորվել են մի քանիսը:
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների՝ հոկտեմբեր ամսին Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 46․813 հոգի, ինչը նախորդ՝ սեպտեմբեր ամսվա համեմատ, ավել է մոտ 27․000-ով։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում կայուն աճել է՝ 1-ին շաբաթ (ոչ ամբողջական շաբաթ) 2993,
Գերմանիայում Intercity Express ընկերության ճեպընթացներից մեկում 27-ամյա արաբ տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա:
«Գրանդ Հոթել Երևան» հյուրանոց ցուցադրությունների սրահում բացվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր, գործարար Արմեն Թավադյանի «Տիեզերքը» խորագրով ցուցահանդեսը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը հրաժարվել է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած հայցադիմումից, որով Խաչատրյանը պահանջել էր ճանաչել Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը։
Թուրքիայում Էլազըղի Եփրատի համալսարանի գիտաշխատող Հիֆզուլլահ Քութումը ձերբակալվել է սոցիալական մեդիայում «Բոլոր քրդերին շնորհավորում եմ սեպտեմբերյան հեղաշրջման կապակցությամբ։ Կեցցե՛ Քրդստանը» գրառման համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը նոյեմբերի 23-ին կայցելի Ռուսաստան: Այցի մասին պաղեստինյան ռադիոյին ասել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ-Մալիքին:
Հայաստանում կորոնավիրուսային համավարակը շարունակում է իր դաժան հաղթարշավը՝ ամեն օր մահաբեր վարակից մահացության նոր ռեկորդներ գրանցելով: Օրեր առաջ գրանցվեց 1 միլիոն բնակչին ընկնող մահերի քանակով հերթական ռեկորդը՝ 62 քովիդ մահ, երեկ էլ դրանց թիվը փոքր չէր՝ 50, այսօր՝ 46:
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվել են նախագահը և քարտուղարը:
Ոստիկանության Մասիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արբաթ գյուղի 4 պատանի բնակիչներ համագյուղացիներից մեկի տան արհեստանոցից գողություն են արել։
Տաջիկ զինվորականները քարեր են նետել ղրղզ սահմանապահի ավտոմեքենայի վրա:
Մինչ այսօր համատարած հարսանիքներ ու մեծ խնջույքներ են արվում։ Ինչո՞ւ չի արգելվում 300-500 հոգանոց հարսանիքների անցկացումը։ Սիմպտոմները թաքցնելով, տանը հիվանդ ունեցող ընտանիքներով խնջույքների են գնում։ Քաղաքացին չի գիտակցում, բա պետությունն ինչի՞ համար է։
Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 41 հազար 335-ով, ինչը համավարակի սկսվելուց ի վեր նոր առավելագույն ցուցանիշ է:
Նոյեմբերի 5-ին, ժամը 20.25-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երևանում նոյեմբերի 6-ին կայացած «Միջա՞նցք, թե՞ ճանապարհ, ո՞րը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները դպրոցական արձակուրդների ժամանակ «Խաղաղության» ինտերակտիվ դասընթացներ են կազմակերպել միջին և բարձր դասարանների ավելի քան 50 աշակերտի համար Ստեփանակերտի դպրոցում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, Թուրքիայի նախագահի առաջարկած «3+3» ձևաչափի՝ տարածաշրջանում «վեց երկրների հարթակ» ստեղծելու նախաձեռնությունը չի աշխատի:
Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Հրազդանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 24-ամյա մի աղջիկ առանց պատվաստվելու ձեռք է բերել պատվաստված լինելու հավաստագիր։
Վրաստանում, ի աջակցություն նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու բողոքի ակցիաների կազմակերպիչները մտադիր են արգելափակել պետական հաստատությունների շենքերը:
Այս գործընթացը համարում եմ հերթական մանիպուլյացիան, որով եկան ասելու. Լռե՛ք ուսուցիչներ, ձեր աշխատավարձը չենք բարձրացնելու, քանի որ դուք մեր թակարդում կամավոր հայտնվեցիք։
Նոյեմբերի 5-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես» բեռնատարը Երևանի Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկել 74-ամյա Աիդա Հովհաննիսյանին, որը մահացել է:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի նպատակը «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով նախատեսված Ծնողական փառքի մեդալով պարգևատրվելու համար ներկայացվող չափանիշների վերանայումն ու հստակեցումն է, որոնք ավելի իրատեսական են և չափելի, երեխաների նոր թվի շեմի սահմանումը, այս պարագայում հնարավորություն կստեղծվի ավելի շատ ծնողների պարգևատրել այդ մեդալով։
Այսպիսի իրավիճակում երիտասարդ սերնդի մոտ այնպիսի պատկերացում է ձևավորվում, որ եթե վարչապետն այսպիսի դիրքորոշում ունի, իրական կրթությունը չի գնահատվում, և ցանկացած անձ փողոցից կարող է հայտնվել բարձր պաշտոններում, ապա իրենց ինչին է պետք սովորելը։ Սրան էլ գումարվում է այն հանգամանքը, որ անցյալ տարի համավարակի պատճառով կրթական համակարգը լրիվ քաոսի էր մատնվել ու դա մեծապես ազդեց որակի վրա։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի Տաթեւ համայնքում ոչ մի ուժ մեծամասնություն չստացավ` 15 մանդատից 7-ը ՔՊ-ինն է, 6-ը՝ «Շանթ դաշինքինը», 2-ը` «Ապրելու երկիր» կուսակցությանը։ ՔՊ-ն ամեն գնով փորձեց զավթել իշխանությունը․ նախ վերահաշվարկ պահանջեց, անվավերներից մի քանիսը վավեր ճանաչվեցին։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ Մոսկվայում հնարավոր է նոր եռակողմ փաստաթուղթ ստորագրվի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Ճիշտ է, փաստաթուղթ ստորագրելու հեռանկարը չի հերքվում, սակայն ժամկետների հետ կապված հստակ հաստատում չկա: Այս թեման բավականին բուռն ու էմոցիոնալ է ընդունվում թե՛ Հայաստանում, թե՛ նաև Սփյուռքում:
ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց և, իմ առաջին տպավորությամբ, էլ ավելի վատացավ բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողների իրավական դրությունը։ Բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողների պաշտոնավարումն այլևս ամբողջությամբ կախված է քաղաքական ղեկավարության կամքից և ցանկությունից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ կառավարությունում ձևավորված հանձնաժողովը, որը զբաղվում է համավարակի ու պատվաստումների հարցերով, օրերս սկսել է բանակցություններ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի հետ։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 6-ին՝ ժամը 07:00-ից մինչև ժամը 20:00-ն, դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կարճաղբյուր, Մաքենիս, Լճավան, Խաչաղբյուր, Ծովակ, Լուսակունք, Վանևան, Սոթք, Մեծ Մասրիկ, Ակունք, Շատջրեք համայնքների գազասպառողների, «Ինեսա և Իրինա քույրեր», «Գոգա և Սեդա Հարությունյաններ», «Մակվիչ», «Անուշ Քնար» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Կապավոր», «Հրանտ Կարապետյան» ՍՊԸ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: