Բաժիններ՝

Կորոնավիրուսի հայաստանյան պատկերը հոկտեմբեր ամսին

Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների՝ հոկտեմբեր ամսին Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 46․813 հոգի, ինչը նախորդ՝ սեպտեմբեր ամսվա համեմատ, ավել է մոտ 27․000-ով։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում կայուն աճել է՝ 1-ին շաբաթ (ոչ ամբողջական շաբաթ) 2993,

2-րդ շաբաթ 7666,

3-րդ շաբաթ 9635,

4-րդ շաբաթ 11․207,

5-րդ շաբաթ 15․312։

Հոկտեմբեր ամսվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել են 27․366 անձինք, համապատասխանաբար՝ 1-ին շաբաթվա ընթացքում՝ 2169 անձ, 2-րդ շաբաթվա ընթացքում՝ 4257 անձ, 3-րդ շաբաթվա ընթացքում՝ 5875 անձ, 4-րդ շաբաթվա ընթացքում՝ 6795 անձ, 5-րդ շաբաթվա ընթացքում՝ 8270 անձ։

Հոկտեմբերի վերջին ամսվա սկզբի համեմատ կորոնավիրուսից բուժում ստացող անձանց թիվն ավելացել է մոտ 2․3 անգամ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ փաստացի բուժում է ստացել 13․512 անձ, իսկ հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ 31․603 անձ։

Հոկտեմբեր ամսին իրականացվել է 381․185 թեստավորում։

Հոկտեմբեր ամսին կորոնավիրուսից մահացել է 1009 անձ։ Սեպտեմբեր ամսվա համեմատ կորոնավիրուսից մահացած անձանց թիվը փաստացի ավելացել է 226%-ով։

Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառներով մահացած անձանց թիվը հոկտեմբեր ամսին կազմել է 87 հոգի, ինչը նախորդ ամսվա համեմատ ավել է մոտ 160%-ով։

Զառա Մնացականյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս