Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին Ասկերան քաղաքում հանդիպել է շրջկենտրոնի երիտասարդական ակտիվի հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 19-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանի Քվանտային տեխնոլոգիաների կենտրոն, շրջել կենտրոնում, ծանոթացել գործունեությանն ու ծրագրերին:
Հնդկաստանի հարավ-արևելյան հատվածում մուսսոնային անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից մահացել է առնվազն 17 մարդ: Անհետ կորած է համարվում 100 մարդ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին Թբիլիսիի բանտային հիվանդանոցից տեղափոխվել է Գորիի ռազմական հոսպիտալ:
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:
«Տարիներ շարունակ մեզ փորձում են համոզել, որ թշնամու հետ հնարավոր է խաղաղ գոյակցություն պայմանականորեն շատ պարզեցված հետևյալ բանաձևով՝ «զիջենք սա, և կգա խաղաղությունը»։
Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 870 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 333 583-ի:
Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին, սեփական ստվերից էլ է սկսել վախենալ, նա ոչ միայն միլիոնավոր դոլարներ է ծախսում, դրսից անվտանգության ծրագրեր գնում ու գաղտնալսում քաղաքական ընդդիմախոսներին, այլեւ նրա հրահանգով ժուչոկապատել են պետական գերատեսչությունները՝ սենյակ առ սենյակ, ֆոյե առ ֆոյե։
Նոյեմբերի 14-16-ին Սիսիանի տարածաշրջանում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների ժամանակ մեր զինվորները, իրականում, հերոսական պայքար են մղել։
Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում երիտասարդ ռեժիսոր Մարիամ Հարությունյանը թատերասերներին ներկայացրեց «Շեքսպիրյան տրիլոգիա» բեմադրությունը:
Բասկետբոլի Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթականխաղում միմյանց դեմ մրցեցին ՖԻՄԱ-ն և «Արցախ»-ը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
«168 Ժամի» տեղեկություններով՝ իշխանական բուրգում սասանվել են Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի դիրքերը:
Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա առնվազն 3-4 մասնակից:
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի 14-ամյա Մալենան:
Հայտնաբերվածն ի պահ է հանձնվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքի աշխատակիցներին:
Ասիայի երկրների զբոսաշրջության ճյուղի ավելի քան մեկուկես միլիոն աշխատակիցներ կորցրել են աշխատանքը կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ մասին ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցում:
Հնդկաստանը մերժել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի խնդրանքը քննարկելու ռազմավարական պահուստներից նավթի մի մասի դուրսբերման հնարավորությունը՝ համաշխարհային շուկայում դրա վաճառքի համար՝ այդ էներգակրի համաշխարհային գների իջեցման նպատակով: Այդ մասն, ինչպես նոյեմբերի 18-ին հաղորդել է Times of India թերթը, հայտարարել է նավթի եւ բնական գազի նախարար Հարդիփ Սինգհ Փուրին։
Վաղարշապատի բաժնի ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել:
Մսի յուրաքանչյուր կտորի վրա երկու հատ չիր տեղադրել, փաթաթել ռուլետի նման, որն էլ իր հերթին՝ փաթաթել բեկոնով:
Բրիտանացի երգչուհի Ադելը Ցանցում ներկայացրել է “To Be Loved” նոր երգը, որը տեղ կգտնի երգչուհու «30» խորագիրը կրող ապագա ալբոմում։
Երբ դուք ձգտում եք բարձր եկամտաբերության, ռիսկերն ամենուր են: Նույնիսկ ավելի բարձր վարձատրվող աշխատանքի անցնելը հղի է հետևանքներով. հնարավոր է՝ չհարմարվեք ղեկավարի հետ և չանցնեք փորձաշրջան: Ի՞նչ կարող ենք ասել բիզնեսի և ներդրումների մասին։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբը զեկույց է պատրաստել կորոնվաիրուսի համավարակի տարածումից ի վեր Թուրքիայում միլիոնատերերի թվի և հարստության վերաբերյալ։
«Կառավարությունը մեր խնդիրների լուծումը չէ, կառավարությունն ինքն է խնդիրը»,- մի առիթով ասել է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը։ Երջանկահիշատակ ու համակրելի նախագահը վստահաբար չգիտեր, որ իր այդ դիպուկ արտահայտությունը մեկին մեկ կիրառելի ու տեղին է լինելու 21-րդ դարի Հայաստանի համար։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին նշված է ԵՄ հայտարարության մեջ։ Հայտարարության տեքստում նշված է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ այս շաբաթ տարածաշրջանում տիրող իրավիճակի և Արևելյան […]
Խարդախությունը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը։
Դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
Նոյեմբերի 19-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պալմա կղզում (Կանարյան Կղզիների Ինքնավար Մարզ), որտեղ հրաբուխ է ժայթքում: Այդ մասին Twitter-ում հայտնել է երկրի Ազգային աշխարհագրական ինստիտուտը:
Մեքենան բեռնված էր մոտ երկու խորանարդ մետր վառելափայտով, ինչի վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը հատել է Տաշիրի անտառպետության 5-րդ պահաբաժնից և ցանկացնում էր տեղափոխել իր տուն:
«Նիկոլ Փաշինյանը սրանով փորձում է այնպես անել, որ գերիների ծնողները չպահանջեն գերիների պարտադիր վերադարձը, բայց չի հասկանում, որ ինքը պարտավոր է գերիներին վերադարձնել, և ավելին՝ մենք էլ որպես քաղաքացիներ՝ պարտավոր ենք այդ գերիներին տեր կանգնել, որ ինքն իր ուզածը չանի: Նախ՝ ինքը շատ փոքր է քննելու համար, որովհետև եթե քննի և հասնի նրան, որ հենց իր թողտվության արդյունքում է դա, վերջում կոտրելու է այդ երեխեքի վրա, որովհետև բոլորիս է պարզ, թե ինչ սցենարով է այդ գերիների գերեվարումը կազմակերպվել: