
Աղստև գետի ափից տղամարդիկ են բերման ենթարկվել
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 13-ին: Ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով Խաշթառակ գյուղի մոտից, Աղստև գետի ափից, բերման ենթարկեցին նույն գյուղի բնակիչ՝ 30 և 29 տարեկան երկու տղամարդու, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ:
Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են ձկնորսի ռետինե համազգեստ, ձուկ որսալու էլեկտրական ագրեգատ և ավելի քան չորս կիլոգրամ ձուկ: 29-ամյա վարորդը հայտնել է, որ ձուկն ինքն է որսացել
Աղստև գետից` իր պատրաստած էլեկտրական ագրեգատով:
Հայտնաբերվածն ի պահ է հանձնվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքի աշխատակիցներին:
Նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները պարզվում են: